Լրահոս
Օրվա լրահոսը

2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել. փաստաբան

Հուլիս 31,2026 17:55 Share

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը

2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել:

Պատճառը` այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան:

Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից:

Արդեն համապատասխան գրությամբ դիմել ենք դատարանի նախագահին պարզաբանելու այս անհարկի ձգձգումը: Անհրաժեշտության դեպքում կդիմենք նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031