Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին սպառնալու համար կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Օգոստոս 03,2026 22:02 Share

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ։ Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու մեջ:

Հետաքննության հիմք են հանդիսացել 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններ։

Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:

Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»:

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել