Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ փոխնախագահը փոխկապակցվածություն ունի պետական հիմնարկի հետ, ինչպե՞ս ենք մենք կանխելու՝ 88 տոկոս սակագնի աճը»․ Նարեկ Կարապետյանը՝ Հայկ Կոնջորյանին դեմ քվեարկելու մասին

Օգոստոս 04,2026 16:45 Share

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։

Այնուհետև պատճառաբանեց․ «Պարոն Կոնջորյանի ընտանիքի անդամի կողմից կառավարվող պետական ընկերությունն իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասն աճել է 163 տոկոս, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էռնեկյանի գեներացրած շահույթը, ով պետության համար աշխատել է և այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած զրո տոկոսը։ Ինչ կապ ունի սա պարոն Կոնջորյանի՝ պաշտոնը զբաղեցնելու հետ։ Մի պարզ կապ՝ ԱԺ-ն է վերահսկում այս կառույցը՝ ԲՏԱ նախարարության միջոցով և կա խորը շահերի բախում։ Մի դեպքում, եթե ԱԺ փոխնախագահը փոխկապակցվածություն ունի պետական հիմնարկի հետ, ինչպե՞ս են մենք կանխելու՝ 88 տոկոս սակագնի աճը»։

ՔՊ խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի տեսակետը «Հայփոստի» կառավարման մասին՝ տեսանյութում

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել