Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը անդրադարձել են կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին

Օգոստոս 06,2026 14:46 Share

Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով տեղակալ Քեյթ Դիլոնին և պետքարտուղարի մասնագիտական և մշակութային փոխանակումների հարցերով փոխտեղակալ Շենոն Սպրենգերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային դիվանագիտության ոլորտում հայ-ամերիկյան կապերի ընդլայնման հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններում համատեղ նախաձեռնությունների կարևորությունը՝ նպատակ ունենալով բացահայտել նոր հնարավորություններ և ամրապնդել առկա գործընկերությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31