Լրահոս
Օրվա լրահոսը

TRIPP-ը կոմունիկացրել ենք նաև մեր հարևան Իրանի հետ. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան. «Ազատություն»

Սեպտեմբեր 15,2026 22:44 Share

«Ազատություն».  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը պատասխանել է ամերիկյան The Hill պարբերականի լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը կքննարկի՞ Իրանի մեկուսացմանը միանալու ԱՄՆ-ի խնդրանքը, եթե այդպիսի առաջարկ լինի: Լրագրողը նկատել է, որ այդպիսի առաջարկ ԱՄՆ-ն արել է իր դաշնակիցներին և գործընկեր երկրներին:

«Աշխարհում չկա որևէ թեմա, որը հնարավոր չէ քննարկել, ամեն ինչ քննարկելի է»,- արձագանքել է դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Խոսելով TRIPP ծրագրի մասին, դեսպան Մկրտչյանը նշել է, որ 2027 թվականի սկզբին հնարավոր կլինի իրականացնել TRIPP-ի հիմնարկեքի արարողությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը միաժամանակ վստահեցրել է, որ այս ծրագիրը որևէ 3-րդ երկրի՝ ներառյալ Իրանի կամ Ռուսաստանի դեմ չէ:

«Մենք այս ծրագիրը կոմունիկացրել ենք նաև մեր հարևան Իրանի հետ: Իրանը մեր անմիջական հարևանն է: Մենք այնտեղ ունենք հայկական համայնք, և մենք պետք է նորմալ հարաբերություններ ունենանք Իրանի հետ և մշտապես ունեցել ենք: Ունենալ խաղաղ սահման Իրանի հետ և ունենալ բարեկամական հարաբերություններ Իրանի հետ նույնպես կարևոր է այս ծրագրի (TRIPP) բարեհաջող իրագործման համար: Մենք երկխոսություն ենք ծավալել մեր հարևանների հետ, ասելով, որ սա ձեր դեմ չէ: Սա միայն հաղորդակցության, ենթակառուցվածքների, առևտրի մասին է: Եվ սա որևէ կապ չունի հնարավոր ռազմական գործողությունների հետ: Այս կոմունիկացիան մենք պետք է շարունակենք, ցույց տալով բոլոր մանրամասները և փարատել նրանց մտահոգությունները»,- ասել է դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մինչ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր պնդել է, որ թեև Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով և այն համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքն իրականացվելու է Ադրբեջանից, դեսպան Նարեկ Մկրտչյանը ամերիկյան լրատվամիջոցի հետ զրույցում պնդել է. «Ամեն ինչ որոշվելու է Հայաստանի պետական մարմինների կողմից՝ մաքսային հսկողությունը, հարկերը, արտակարգ իրավիճակները, ոստիկանությունը, անվտանգությունը, ես նկատի ունեմ TRIPP-ի: Դա լինելու է Հայաստանի իրավազորության ներքո: Սա ամենակարևոր սկզբունքներից է, որը հարգվում է և՛ ԱՄՆ-ի, և՛ Ադրբեջանի կողմից՝ վաշինգտոնյան խաղաղության հռչակագրում: Սա նշանակում է, որ Հայաստանը պահպանում է իր ամբողջ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը, իր անկախությունը, ինչպես նաև որոշումներ կայացնելու ինքնիշխանությունը»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանից հեռանալու և դեպի ԱՄՆ գնալու գործընթաց է սկսել, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանն ասել է, թե իհարկե գործընթաց կա, բայց դա Հայաստանի սուվերենության, անկախության և դիվերսիֆիկացիայի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930