«Բոլոր քաղաքացիները զգում են, որ խաղաղություն է։ Ականատես ենք լինում, որ երկու հասարակությունների մեջ կա շփում։ Մենք տեսնում ենք, որ տեղի են ունենում առևտրային գործարքներ, և սա ցույց է տալիս այն, որ խաղաղությունը փոխշահավետ է, և երկու պետությունները շահագրգռված են խաղաղությամբ»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ շնորհավորելով վաշինգտոնյան հռչակագրի մեկ տարվա կապակցությամբ։
Ասաց՝ Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում․ «Տեղի են ունեցել տարբեր քննարկումներ, տեղյակ եք նաև, որ կրկնապատկվել է ԹՐԻՓՓ-ին ուղղված ԱՄՆ բյուջեն, նշանակվել է արդեն տնօրեն, և սա ցույց է տալիս այն, որ աշխատանքներն ակտիվորեն տեղի են ունենում»։
Նա պնդում է՝ ԹՐԻՓՓ-ը միջանցք չէ, եւ Հայաստանն իր կարմիր գծերը չի զիջել այդ համաձայնություններում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































