Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական նշանակություն ունեցող որոշումներն առանց ՀՀ համաձայնության չեն կարող կայացվել»․ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» ՓԲԸ ստեղծելու որոշումը հաստատվեց

Նոյեմբեր 26,2026 11:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին որոշումը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ասաց, որ ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես ՓԲԸ, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմաս։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու են ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան և նրա ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։

«Միաժամանակ, համաձայնագրով ամրագրվում են ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերում որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության շատ գործուն մեխանիզմներ։ Համաձայնագրով առանձնացվելու է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող կայացվել առանց երկու կողմերի համաձայնության։ Այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքը և ծրագրերին երրորդ կողմերի մասնակցությունը և այլն։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այսպիսով` թևակոխում են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հերթական կարևոր փուլը։ Մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և հնարավորություն կունենա սկսել իր աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30