Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես՝ ինքս մի խումբ պատգամավորների հետ վարչապետին նամակ եմ գրել Անկախության հռչակագրում առկա իմ մտահոգությունների մասին»․ Սոնա Ղազարյան

Նոյեմբեր 24,2026 14:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես՝ ինքս մի խումբ պատգամավորների հետ վարչապետին նամակ եմ գրել Անկախության հռչակագրում առկա իմ մտահոգությունների մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ նոր սահմանադրության նախագծում ներառված չէ Անկախության հռչակագիրը։

Այնուհետև շարունակեց․ «Դրանով հեծանիվ չեմ հորինել։ Ցանկացած մարդ, որը տիրապետում է նորագույն ՀՀ պատմությանը, կարող է նկատել, որ Սահմանադրության մեջ հղումը անկախության հռչակագրին, որը իր հերթին հղում է անում վերամիավորման ակտին, կորցրել է արդիականությունը։ Դեռ 1991-ին Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախությունը»։ Ըստ նրա՝ նոր միջավայրում, որտեղ խոսում ենք համակեցությունից, հարևանների հետ խաղաղության մասին, ինչպե՞ս է ստացվում, որ մենք ունենք նման հղում, ինչո՞ւ է, որ ՀՀ քաղաքացին ինչ-որ մի տեղ հիշատակում ունի ԼՂ-ին։

Լրագրողների դիտարկմանը՝ անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սոնա Ղազարյանն արձագանքեց․ «Սա էլ է սխալ պնդում։ 1991-ին Գերագույն խորհուրդն ամենևին հղում չի արել մեր անկախության հռչակագրին անկախություն հռչակելիս։ Մենք ԼՂ շարժման էջը հայտարարել ենք փակված, ընդդիմադիրները դրա հիմքով փորձել են քաղաքացիներին դուրս հանել փողոց, չի ստացվել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ մտահոգիչ կետեր կան և հարցին՝ ինչո՞ւ չեք ակնկալում, որ այդ կետերը փոխվեն, Սոնա Ղազարյանը պատասխանեց․ «Մենք Անկախության հռչակագրի հղումը հանում ենք մեր ցանկությամբ։ Այս օրակարգը մեր կողմից տարվող արտաքին քաղաքականության ծիրում է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30