Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ադրբեջանցի տեսե՞լ եք»․ Գարիկ Սարգսյանի հարցը՝ Վիլեն Գաբրիելյանին

Օգոստոս 10,2026 16:19 Share

«Ձեր կենսագրության մեջ նշվեց, որ ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Դուք ադրբեջանցի տեսե՞լ եք, հարցը մակերեսային չէ, խորքային է և ունի շատ շերտեր։ Կխնդրեմ՝ պատասխանեք՝ ոչ թե այո կամ ոչ, այլ այն տեսանկյունից՝ պատկերացրեք այս հարցը տալիս է մեր ընդդիմադիր գործընկերը, ակնկալում է հարցին պատասխան կարո՞ղ է պատահի կամ եղած լինի 5-7 տարեկանում Դուք հավաքագրված լինեք Ադրբեջանի ԿԳԲ կողմից»,-ՔՊ խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը հարցրեց ՔՊ-ի կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վիլեն Գաբրիելյանին։

Նա պատասխանեց․ «Հինգ, վեց տարեկանում չէի էլ կարող հետաքրքրություն ներկայացնել Ձեր նշած համապատասխան մարմինների համար։ 5-6 տարեկանում չեմ մտաբերում, որ շփված լինեմ, չեմ կարող կոնկրետ անձ ասել, բայց ենթադրում եմ, որ ադրբեջանցի երեխաների հետ շփվել ու խաղացել եմ։ Ինչ վերաբերում է Ձեր ասած հարցի համատեքստում, որ ընդդիմադիր պատգամավորն է հարց տալիս, կուզեմ պարոն Մանուկյանի ելույթին անդրադառնալ։ Էն ֆոնը, որ կա այդ ելույթի ժամանակ, որ խորհրդային պետության ժամանակ՝ 70 տարիներին և դրանից առաջ այնուամենայնիվ, պարոն Մանուկյանը շեշտադրում է որոշակի դեպքեր, որոնք եղել են նույն Ղարաբաղում՝ երեխայի սպանության, բայց դա ներկայացնել՝ որպես մեկ պետության մեջ երկու ժողովուրդների միջև տասնյակ տարիների հակամարտություն, ճիշտ չեմ համարում։ Շուրջ 70 տարի մեծամասնությամբ մարդիկ կարողացել են իրար հետ համերաշխ ապրել, առանձնակի դեպքեր եղել են՝ ինչու ոչ նաև ազգային հողի վրա։ Մաշստաբը և խնդիրը բացահայտվել է մեզ բոլորիս հայտնի դեպքերի ընթացքում։ Իսկ հասուն տարիքում շփվել եմ ադրբեջանցիների ու թուրքերի հետ, մինչ ԱԺ պատգամավոր լինելն էլ ՌԴ-ում, Վրաստանում եմ շփվել, ինչպես նաև այլ պետություններում։ Արդյոք կարո՞ղ եմ ես հավաքագրված լինել այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից, ապա միանշանակ՝ ոչ, չի կարող նման բան լինել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31