Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի առջեւ՝ սահմանները բացելու համար, Ցեղասպանության ու Արարատի հարցերը կա՞ն»

Օգոստոս 13,2026 13:29 Share

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար դարձյալ առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։

ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցրեց Խանդանյանին․ «Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջեւ՝ սահմանները բացելու համար։ Արդյոք նախապայմանների մեջ կա՞ Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը։ Եվ կա՞ մեր ազգային խորհրդանիշ, մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռը խորհրդանիշային բազայից հանելու հարցը»։

Ի պատասխան՝ Սարգիս Խանդանյանն ասաց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն իրականացվում է առանց նախապայմանների։ «Այսինքն՝ հատուկ ներկայացուցիչները պարտավորվել են, որ գործընթացի կարգավորման ընթացքում նախապայմաններ առաջ չեն քաշվելու։ Եվ ձեր նշված երկու հարցերը, ոչ, բանակցությունների որեւէ փուլում նման պահանջ, նման ակնարկ Թուրքիայի ներկայացուցիչների կողմից երբեւէ չի եղել»։

«Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին՝ որպես մեր արտաքին առաջնահերթություն, ոչ, ՀՀ-ի համար Հայոց ցեղսպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Եվ այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք»,- հավելեց Խանդանյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31