Լրահոս
Օրվա լրահոսը

2019-21թ.թ. և 2021-26թ.թ. հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները ձախողած կառավարությունը՝ երրորդ անգամ է ԱԺ տանում իր «ծրագրի» նախագիծը. Արտակ Զաքարյան

Օգոստոս 13,2026 14:03 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևի միայն պաշտոնի նշանակելու և սրա-նրա ունեցվածքի շուրջ քննարկումների ժամանակ են այդպես հանգամանալից, ջանասիրաբար, երկար-բարակ անդրադարձներ անում: 10 օրից ավելի է՝ մի քանի պաշտոն պետք է բաժանեն՝ դեռ չեն ավարտել: ՔՊ-ում դեպուտատ չմնաց, որ «ելույթ» չունենա, անիմաստ հարցեր չտա ու ժամավաճառությամբ չզբաղվի:

Փոխարենը՝ շուտով կտեսնեք, թե երկրի ու ժողովրդի համար կարևորագույն օրենքների ու հարցերի քննարկումներն ինչպես են անցնելու առանց  գործնական հարցերի ու բովանդակային ելույթների:

Խորհրդարանի ընթացիկ նիստերի օրակարգի միակ կարևորագույն կետն ըստ իս՝ «կառավարության ծրագրին հավանություն տալու» հարցն է:

2019-21թ.թ. և 2021-26թ.թ. հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները ձախողած կառավարությունը՝ երրորդ անգամ է ԱԺ տանում իր «ծրագրի» նախագիծը:

Կարելի է ասել, որ տարբեր պատճառներով ու առաջիկա զարգացումներով պայմանավորված՝  2026-28թ.թ . ծրագիրը (փաստացի) ևս՝ ոչ միայն չի ծառայելու իր նպատակին, այլ երկիրը փորձելու է տանել դրված խնդիրների հակառակ կողմով՝ դեպի թուրք-ադրբեջանական տոտալ վերահսկողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31