Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Զինվորների համար բանակում ամենալավ հոգեբանները գնդերեցներն էին, որոնք կարողանում էին դառնալ կապող օղակ․ Կարեն Հովհաննիսյան

Օգոստոս 23,2026 14:59 Share

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կրկին զոհ բանակում․․․ Ով ում է կրակել ինքնաձիգից՝ այլևս կարևոր չէ։ Կրակելն արդեն վերջնական որոշումն էր, որին հանգել են մինչ այդ եղած իրադարձություններից ելնելով։

Յուրաքանչյուր զինվորին հսկել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերահսկել հնարավոր զարգացումները։ Զինվորների համար բանակում ամենալավ հոգեբանները գնդերեցներն էին, որոնք կարողանում էին դառնալ կապող օղակ զինվոր-հրամանատար, զինվոր-զինվոր հարաբերություններում։ Գնդերեցների ինստիտուտը լավագույնս էր մեր իրականության մեջ, կարելի էր ավելի լավը ստեղծել, բայց այդ եղածն ամենաարդյունավետն էր։

Իմացեք, ուսադիր ունեցողին շարքայինը դեռևս չի վստահում, չի ընդունում որպես հարցի, խնդրի լուծող։ Մինչ այդ մեծ պրոբլեմը լուծելը, պետք է կարողանալ փոխարինող գտնել․․․ Իսկ այն առաջարկս, որ զինվորին պետք է մինչև բանակ գնալը դեռևս երեք տարի առաջ նախապատրաստել, գլխի մեջ մտցնել, թե ուր է գնում, մնում է ուժի մեջ․․․

Աշխատել է պետք գիշեր-ցերեկ, ու բոլոր կառույցները, դա միայն ՊՆ-ի, կամ դպրոցի գործը չէ, ծնողի, կամ խնամակալի գործը չէ։ Սա պետական բոլոր համակարգերի ներգրավմամբ պետք է լինի․․․

Հերթապահ խոսքերը ցավելու և ցավակցելու, ծնողի համար այլևս ոչինչ է․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31