Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները». Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոս 21,2026 23:33 Share

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Վեհափառի տարեդարձը, գրելով.

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությունն ինձ բերեց Հայաստան այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Հովվապետը ենթարկվում էին աննախադեպ, քաղաքականապես հրահրված ճնշումների ու հարձակումների։

Սակայն հենց այդ փորձությունների հորձանուտում ես տեսա մի առաջնորդի, ում անսասան հանգստությունն ու տոկունությունը խորը հարգանք են առաջացնում։ Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները։

Այսօր, Նորին Սրբության ծննդյան օրը, առավել քան վստահ եմ՝ քանի դեռ Հայ Եկեղեցին ունի նման հոգևոր առաջնորդություն, ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող ճկել կամ խաթարել դարավոր այս ինստիտուտի հիմքերը։

Իմ խորին հարգանքներն եմ հղում Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և երկար տարիների գահակալություն՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել