Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Արսենիուին պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար

Օգոստոս 21,2026 23:13 Share

Օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, Հայաստանում առաքելությունն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Վասիլիոս Ձուվարասին:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին՝ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Նախարարն ընդգծել է վերջին շրջանում համագործակցության շրջանակում ձեռքբերումները՝ բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Միևնույն ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ձուվարասին և մաղթել հաջողություններ։

Հանդիպման ավարտին նախարարը բրիգադի գեներալ Խրիստոս Արսենիուին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել