Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան եւ Մ 15 առաջնությունում այսօր Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը, որոնք հանդես են գալիս 60 կգ քաշային կարգում։
Արթուրը պոկում վարժությունում ցույց տվեց 105 կգ, հրումում՝ 133, իսկ երկամարտում՝ 241 կգ եւ բոլոր արդյունքների համար էլ արժանացավ արծաթե մեդալի։
Կայուն հանդես եկավ նաեւ Վարազդատը, որը առանձին վարժություններում եւ երկամարտում՝ 228=103+125 կգ, ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հանգրվանեց չորրորդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































