Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից գործնական պայքարի մեջ մնացել է միայն 125 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, որը սկսելով 1/8 եզրափակչից՝ առավելության է հասել բուլղարացի ըմբիշի նկատմամբ, իսկ քիչ առաջ արդեն քառորդ եզրափակչում 7։0 «չոր» հաշվով հաղթել է թուրքին։
Հենրիկն այսօր երեկոյան կիսաեզրափակիչ գոտեմարտում հանդիպելու է իրանցի Մոհամմադ Նեժադին։
Սփոփիչ գոտեմարտում պայքարի մեջ ներգրավվելու հեռանկար պահպանում են Դավիթ Դավթյանը՝ 70 կգ եւ Վլադիմիր Ազարյանը՝ 74 կգ, պայմանով, որ նրանց պայքարից դուրս թողած մրցակիցները մտնեն եզրափակիչ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































