Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդի համայնքում մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

Օգոստոս 22,2026 12:46 Share

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում:

Մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի տարածքներով:

Մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար Լոռու մարզի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված մանկապարտեզները Լոռու մարզի Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել