Լրահոս
Կրկին արծաթե մեդալ
Օրվա լրահոսը

Հանեք ներքաղաքական շոուները, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր․ Շիրազ Խաչատրյան

Օգոստոս 22,2026 14:38 Share

«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ ամբիոնից, իրենց հարցազրույցներում ու ֆեյսբուքյան մենախոսություններում ՔՊ-ականներն ինչքան ուզում են՝ թող մեծ-մեծ խոսեն ու «ինքնիշխանությունից» ճառեն։ Պետական կառավարումը մարդկանց ականջներին «նախկին-ներկա» անվերջանալի սերիական լապշա կախելն ու անվերջ մեղավորներ փնտրելը չէ։

Իրականությունը լրիվ այլ տեղում է, այնտեղ, որտեղ ունենք բզկտված Հայաստան՝ բզկտված ու անպաշտպան սահմաններով։ Տնտեսական «թռիչքների» մասին հեքիաթների ֆոնին ժողովրդի գլխին խայտառակ պարտքեր են կուտակում, իսկ հարևան պետությունների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններն այնքան են փչացրել, որ երկիրը լրիվ անվտանգային վակուումում է հայտնվել։

Սրանց մեծ-մեծ փռթելուն զուգահեռ՝ մեկդ կարո՞ղ է պատկերացնել, թե Ադրբեջանը երբ է դուրս գալու մեր ինքնիշխան տարածքներից։ Ոչ ոք չգիտի։ Փոխարենը շատ լավ գիտենք, որ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Ալիևին նոր տարածքներ նվիրաբերել։ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու սարսափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք։

Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ։ Հանեք ներքաղաքական շոուները, քարոզչական աղմուկը, «նախկին-ներկա» անվերջ վեճերն ու բարձրագոչ ելույթները, տակը մնում է շատ պարզ ու ծանր պատկեր՝ Հայաստանը շարունակում է զիջել, բզկտվել ու կտոր-կտոր հանձնվել…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31