«Բացարձակապես չի խանգարում։ Եղան մարդիկ, որ միանգամից հարձակում գործեցին ինձ վրա, ինձ ավելի շուտ էին ուզում երկրից ճանապարհել, միևնույն է՝ ի վերջո, եթե ցանկանամ լքել ՀՀ-ն, այդ հարցում որևէ մեկի օգնությունը պետք չի գալու»,- Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց բլոգեր Մագա Հարությունյանը։
Ասաց, որ վերջին անգամ դատարանի բակում էր եղել նկարահանումների բերումով և հույս հայտնեց․ «Երանի արդարությունն այնքան շուտ վերականգնվի, որ սա լինի իմ առաջին ու վերջին անգամը, որ գտնվում եմ դատարանի բակում, և դրա նպատակը նկարահանումը չէ»։
Փաստմանը՝ այն, որ Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու համար շատերն են թիրախավորվում և հարցին՝ չի՞ վախենում, բլոգերը պատասխանեց․ «Ես սրտով ու ճանաչելով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին։ Հասցրել եմ շփվել ու ճանաչել նրա՝ մարդ տեսակը։ Չեմ վախենում, ես ունեմ իմ սեփական կարծիքը»։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Մագա Հարությունյանի ինստագրամյան էջից

















































