Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ սպառողների շահերը խախտող գործելակերպ է որակվել Քըրք Քըրքորյան 27/7 հասցեում գտնվող «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ի հետևյալ վարքագիծը.
- Բնակելի համալիրում «SCHUCO» ապրանքանիշի պատուհաններ չտեղադրելը,
- դեպի Մոնթե Մելքոնյան փողոց անմիջական ավտոճանապարհային ելք չապահովելը,
- Բնակելի համալիրում անվտանգության և 24/7 կոնսյերժ ծառայություններ չապահովելը,
- շենքի բնակարանների փոխանցման ակտերում օրենսդրությանը հակասող դրույթներ նախատեսելը։
Արդյունքում, կատարված խախտման համար «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 272 000 ՀՀ դրամի չափով։
Բացի այդ, «Շինաս» ՍՊԸ-ին հանձնարարվել է անհապաղ`
- բնակարանների սեփականատերերից յուրաքանչյուրին վճարել իր բնակարանում տեղադրված պատուհանների յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 85 757 ՀՀ դրամ.
- ապահովել Երևան քաղաքի Քըրք Քըրքորյան 27/7 հասցեից անմիջական ավտոճանապարհային ելք դեպի Մոնթե Մելքոնյան փողոց.
- շենքի կառավարման մարմնին փոխանցել շենքի ավարտական ակտի տրամադրման օրվանից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2026 թվականի մարտի 9-ը ընկած ժամանակահատվածի համար անվտանգության ծառայության ապահովման արժեքը՝ 589 000 ՀՀ դրամը.
- ապահովել 24/7 կոնսյերժ ծառայություն ավարտական ակտի տրամադրման պահից՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև բնակելի համալիրի կառավարման մարմնի ձևավորման պահն ընկած ժամանակահատվածին համարժեք ժամկետով։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով


















































