Լրահոս
Օրվա լրահոսը

Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների հետ հարաբերությունների խորացման կարևորությունը

Սեպտեմբեր 04,2026 17:17 Share

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրագայի ՑԵՎՌՈ համալսարանում։

Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումներին, դրանց ազդեցությանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականի ու իրականացվող քայլերի մասին՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման, փոխադարձ վստահության ձևավորման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և համագործակցության նոր ոլորտների ձևավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերին։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930