ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Վերջին շրջանում առիթներ ունեցել եմ հրապարակային խոսելու, որ ուկրաինական պատերազմը, այսպես շարունակվելու դեպքում, կարող է տարածվել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս՝ այլ երկրներում: Այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել:
Եվրոպական որոշ երկրների ու գործող որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ: Ոչ մի երաշխիք չկա, որ աշխարհն այսօր ապահովագրված է սահմանափակ միջուկային հարվածներից:
Քիչ երկրներ կան, որ կարող են ռեալ ներգործություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու և խաղաղության հասնելու գործում: ԱՄՆ նախագահ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջերարդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած միջնորդական առաքելությունը գուցե բացառիկ (գուցեև վերջին հնարավորություն) դեր ունենա եվրոպական տարածաշրջանի ապագայի համար:
Կարդացեք նաև
Այդ պատերազմը պետք է հնարավորինս արագ կանգնեցնել: Այն այլևս վտանգավոր է շատ երկրների համար, և առաջին հերթին՝ Եվրոպայի:


















































