Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական նարատիվներին ու ՀՀ-ին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար. Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 08,2026 12:32 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։

Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ ընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։

Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել