Լրահոս
Օրվա լրահոսը

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը

Սեպտեմբեր 10,2026 23:25 Share

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի գլխավորությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում երկու երկրների միջև ակտիվացած քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով փետրվարին կայացած ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վարշավա ու Լեհաստանի վարչապետի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովին:

Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի և ընդգծվել է հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Հայաստանի տնտեսական հնարավորությունների դիվերսիֆիկացման համատեքստում Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։

Զրուցակիցներն ընդգծել են համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պաշտպանության, ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում՝ կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

ՀՀ–ԵՄ գործընկերության խորացման համատեքստում պետնախարար Բոսացկին վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Լեհաստանի պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի իրագործման միջոցով:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Վահան Կոստանյանը և Մարչին Բոսացկին բացման խոսքով են հանդես եկել նաև Լեհաստանի կառավարության կողմից Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացի շրջանականերում ՀՀ ԱԳՄԱ նախարարության համար կազմակերպված աշխատաժողովին՝ կարևորելով երկու երկրների գերատեսչությունների միջև փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրագործումը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930