Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի ենթակառուցվածքներին

Սեպտեմբեր 11,2026 10:50 Share

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ՖԲ էջից.

ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի ենթակառուցվածքներին։

Նրա կոշտ ձևակերպմամբ՝ Իրանը «գրողի ծոցն է ուղարկել» նավատորմի մի շարք օբյեկտներ։ Վնասների հետևանքով ամերիկյան ռազմանավերի սպասարկման և վերանորոգման հնարավորությունները Բահրեյնում խիստ սահմանափակվել են։ Այդ խնդիրները, ըստ հրապարակումների, ազդել են նաև ատոմային USS Abraham Lincoln ավիակրի երկարատև տեղակայման և մատակարարման վրա։

Վերջին տվյալներով՝ Abraham Lincoln-ը Մերձավոր Արևելքում երկարատև մարտական ծառայությունից հետո միայն սեպտեմբերի սկզբին կարողացել է նավահանգիստ մտնել Թաիլանդում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել