Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ Դեմիրճյանի «Վարդանանքը» ընթերցե՞լ եք. Բագրատ սրբազանը «նեղը գցեց» դատաձգաբանական փորձաքննություն կատարած փորձագետին

Սեպտեմբեր 17,2026 17:10 Share

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօր հարցաքննվում է Քննչական կոմիտեի փորձագետ Անդրանիկ Ղուկասյանը։ Փորձագետը դատաձգաբանական փորձաքննության է ենթարկել Բագրատ Սրբազանին և այս գործով անցնող մյուս անձանց վերագրվող զինամթերքը։

Մասնավորապես, փորձաքննությամբ պարզվել է, թե ներկայացված փամփուշտներն ինչ տեսակի և տրամաչափի են, ինչ եղանակով են պատրաստվել, ինչ տեսակի և մոդելի հրազենով են նախատեսված կրակելու համար, արդյոք դրանք երբևէ կրակված են եղել, թե ոչ, և այլն։

Փաստաբաններից մեկը հարց ուղղեց՝ Հայկ Մաթևոսյանը, որը այս գործով վկա է, նրա տնից հայտնաբերված զենք-զինամթերքը, որն օրինական էր, ինչո՞ւ է ենթարկվել փորձաքննության: «Եթե ապօրինի էր այդ զենքը, պետք էր նրան ապօրինի զենք պահելու համար մեղադրանք առաջադրվեր»,- նշեց փաստաբանը։

Այս հարցը փորձագետին ուղղվելիք հարց չէ, նկատեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը և հանեց հարցը։

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հետաքրքրվեց՝ փորձաքննության դատաձգաբանական մասում փորձագետը գրականության ցանկ է նշել, որի վերջին կետում գրված է՝ «այլ տեղեկատու նյութեր»։ Ի՞նչ ենք հասկանում այդ ձևակերպման տակ։

Փորձագետը նշեց, որ դրանք այնպիսի նյութեր են, որոնք ուսումնասիրել են, սակայն հիմք չեն ընդունել։

«Ինչո՞ւ հղում չեք արել»,- հետաքրքրվեց փաստաբանը։

«Բավարար է եղել գրականությունը։ Ուսումնասիրման նպատակով, եթե ինչ-որ բան կարդամ, չեմ հիմնվելու դրա վրա, դրա համար հղում չի արվել։ Գրվել է՝ այլ տեղեկատու նյութեր»,- պատասխանեց փորձագետը։

Փորձագետը չկարողացավ հստակ պատասխանել, թե այդ տեղեկատու նյութերն ինչու են տեղ գտել փորձագիտական եզրակացությունում։

«Վերաբերելի ուսումնասիրությո՞ւն է, թե՞ ոչ վերաբերելի»,- հարցրեց փաստաբանը։

«Ինչ-որ չափով վերաբերելի, ինչ-որ չափով՝ ոչ վերաբերելի»,- բացատրեց փորձագետը։

Ըստ փաստաբանի՝ այստեղ ներկայացված է այնպիսի եզրույթ, որը երկընտրելի հարցեր է առաջացնում։

«Իսկ հնարավո՞ր է՝ այդ եզրակացությունը Դուք չեք գրել, chatgbt-ն է գրել, դուք  միայն ստորագրել եք։ Մեզ մոտ այդպիսի տպավորություն է առաջանում»,- նշեց փաստաբանը։

«Խնդրում եմ հարգալից խոսեք»,- արձագանքեց փորձագետը։

Բագրատ Սրբազանն էլ հեգնեց. «Իսկ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» ընթերցե՞լ եք «այլ տեղեկատու նյութերի» շրջանակում»։ Հարցը հանվեց։

Փաստաբաններից մեկն էլ նկատեց, որ փորձագետը նիստի սկզբում հայտնել էր, որ ռուսերենից լավ չէ, մինչդեռ ռուսական գրականությանն է հղում տվել իր կատարած փորձագիտական եզրակացությունում ու հետաքրքրվեց, բա որ ռուսերենից լավ չէ, ոնց է ռուսական գրականություն ուսումնասիրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930