Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խաղաղություն է, ո՞նց է ՄԱԿ-ի ամբիոնից Բայրամովը հայտարարում, որ «արեւմտյան Ադրբեջան պետք է վերադառնան»»․ Արա Ռոստոմյան

Սեպտեմբեր 27,2026 18:18 Share

«Եթե խաղաղություն է, ո՞նց է ՄԱԿ-ի ամբիոնից Բայրամովը հայտարարում, որ «արեւմտյան Ադրբեջան պետք է վերադառնան»։ Եթե խաղաղություն է, ինչո՞ւ մեր գերիները մեզ մոտ չեն եւ Բաքվի բանտում են»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ «Որդիների կանչ» ՀԿ հիմնադիր անդամ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե խաղաղություն է հաստատվել։

Նա նշեց, որ պարտված ղեկավարն ուղղակի պետք է հեռանար եւ իշխանության գային ազգային ուժեր, որոնք եղածը կպահեին եւ կորցրածը հետ կբերեին։

Մանրամասները՝ տեսանյութում 

Արա Ռոստոմյանի խոսքով՝ միակողմանի խաղաղություն երբեք չի լինում։ «Եթե խաղաղություն լիներ, նոյեմբերի 9-ից հետո ինչ ստորագրվել էր, հենց այդ պայմաններով էլ մի քանի օր հետո խաղաղության պայմանագիրը կկնքեին, որից հետո կսկսեին սահմանազատումն ու սահմանագծումը, ոչ թե անընդհատ տարածքներ կհանձնեին։ Դեռ երկար ժամանակ խաղաղություն չի լինի, Հայաստանը դեռ իր տարածքներից կամաց-կամաց կզիջի։ Չգիտեմ՝ կռիվ կլինի, թե ոչ, Ալիեւը համենայնդեպս խաղաղության չի գնում»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930