Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմուր Տուրլովը ընտրվեց ՖԻԴԵ-ի 8-րդ նախագահ

Սեպտեմբեր 27,2026 22:01 Share

Սեպտեմբերի 26-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում՝ Շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի շրջանակում, տեղի ունեցան Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ընտրությունները։

Ընտրությունների երկրորդ փուլում ՖԻԴԵ-ի նախագահ ընտրվեց Ղազախստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը՝ ստանալով 110 ձայն։

Ընտրություններին մասնակցել են աշխարհի 196 ազգային շախմատի ֆեդերացիաների ներկայացուցիչներ։ 38-ամյա Թիմուր Տուրլովը դարձել է ՖԻԴԵ-ի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ նախագահը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Թիմուր Տուրլովին և մաղթում հաջողություն ու արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ համաշխարհային շախմատի զարգացման։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել