«Չեմ կարծում՝ որևէ տրամաբանող մարդ կարող է այս դեպքը որակել որպես սովորական հանցագործություն այն դեպքում, երբ անընդհատ կրկնում են՝ կա հաստատված խաղաղություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված հայտնվել, խորացել, մտել հայ քաղաքացու տուն, և եղել է այն, ինչ եղել է։ Սա որակել որպես սովորական հանցագործություն` ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Տհաճ էր, որ Նիկոլ Փաշինյանը երեկ մեղքը փորձում էր նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, ով իր ընտանիքն է պաշտպանել»,-ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Շաքիի միջադեպի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ այն հավաստիացումների մասին, թե դեռ պետք է քննություն ընթանա ադրբեջանցի զինծառայողի արարքի հետ կապված, հետո հնարավոր է պատժի կրման մի մասն անցնի ՀՀ-ում, Լևոն Քոչարյանն ասաց․ «Ինքը պահում է ադրբեջանցու անմեղության կանխավարկածը։ Այն միշտ, ցանկացած դեպքում պետք է հարգվի, բայց այստեղ կա հստակ տարբերություն, երբ խոսքը ընդդիմադիրների հետ կապված գործերի մասին է, ինքն ընդդիմության կանխավարկածը խախտում է ամեն կերպ․ միանգամից մեղավոր են կարգում ընդդիմադիրներին, իսկ ադրբեջանցու դեպքում զգույշ է, ասում է՝ դեռ պետք է դատ լինի, հասկանանք՝ ինչ է եղել, ոնց է եղել, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք։ Երբ խոսքը վերաբերվում է ընդդիմադիրներին ի՞նչ օբյեկտիվություն, ի՞նչ դատական վճիռ, միանգամից մեղավոր են կարգվում։ Դրա տրամաբանության մեջ է այն, որ ադրբեջանցու ձերբակալման ոչ մի կադր մենք չտեսանք։
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































