Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նշեց, թե աշխարհի ամենախիստ պահպանվող սահմանները, որտեղ պատեր են շարվում, մարդիկ անցնում են։ Ու դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց․ «Էս ի՞նչ լացուկոծ է՝ չեմ հասկանում»։
«Պատժի կրումը՝ առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ-ում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված այդ փաստի առիթով»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հարցրեց՝ կարո՞ղ եք հայտարարել, որ ադրբեջանցի հանցագործը դատապարտվելու է ՀՀ սահմանադրության ու օրենքներին համապատասխան ու իր պատիժը կրելու է ՀՀ-ում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև նշեց, թե աշխարհի ամենախիստ պահպանվող սահմանները, որտեղ պատեր են շարվում, մարդիկ անցնում են։ Ու դիմելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց․ «Էս ի՞նչ լացուկոծ է՝ չեմ հասկանում»։
Կարդացեք նաև
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































