Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է թշնամու զինված զինվորը հայտնվել ՀՀ քաղաքացու տանը հարցը շատ թեթև է տանում Նիկոլ Փաշինյանը. Ժաննա Ալեքսանյան

Հոկտեմբեր 08,2026 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին․․․», -Նիկոլ Փաշինյանի մեղադրական ենթատեքստով խոսքն այս ուղղված է կյանքի մահու կռիվ տված ընտանիքին՝ լրացուցիչ սթրեսներ ու տառապանք պատճառելով նրանց, հատկապես, որ ընտանիքի մայրը՝ Անի Ավետիսյանը դեռևս ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, էլ չեմ ասում հոգեբանական ծանր վիճակում գտնվող անչափահաս երեխաների ու մյուս հարազատների մասին։

Մեղքի և խղճի իսպառ բացակայություն։ Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք, որ գոնե տեղի ունեցածից հետո ընտանիքն իրեն ապահով ու պաշտպանված զգար։ Լավ, չեք պաշտպանում սահմռկեցուցիչ պատմության մեջ հայտնված էդ ընտանիքին, գոնե ցավ մի պատճառեք։ Հիշեցնում եմ, դա անմարդկային է։

Ինչու է թշնամու զինված զինվորը հայտնվել ՀՀ քաղաքացու տանը հարցը շատ թեթև է տանում Նիկոլ Փաշինյանը, ընդամենը կրիմինալ միջադեպ է։ Թե ինչ ծանր ապրումներ է ունեցել մազապուրծ եղած այս ընտանիքը, այս մասին` ոչ մի խոսք։

Ով է պատասխանատուն՝ հայտնի չէ և չգիտենք՝ կգտնվե՞ն այդպիսիք, թե՝ ոչ։ Այս երկրում միայն դուք եք պաշտպանված, զորքով ու զենքուզրահով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031