«Հարգելի հայրենակիցներ, եթե դուք էլ եք գտնում, որ սա սովորական երևույթ կարող է լինել, երբ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցի ՀՀ, հասնի հայկական տներ, կրակի հայ ընտանիքի վրա, ես էլ ավելացնելու բան չունեմ»,-փաստմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ Շաքիում տեղի ունեցածը սովորական հանցագործություն էր և եթե այն տեղի չունենար, ընդդիմությունը խոսելու բան չէր ունենա և հարցին՝ դուք բան չունե՞ք խոսելու, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն էլ մտահոգություն հայտնեց․ «Ողբերգությունն այն է, որ փորձ է արվում ադրբեջանցի ահաբեկչի կողմից կատարված հանցագործությունը նույնականացնել սովորական հանցագործության հետ։ Առավել ողբերգական է, որ թշնամու գործողությունները փորձ է արվում նույնականացնել օրինակ՝ ՀՀ-ում կատարված որևէ հանցագործության հետ։ Երբ դեռևս չկա նախաքննություն, և վերջնարդյունքում պարզ չէ՝ արդյոք սա դիվերսիա՞ էր, թե՝ սովորական դասալիքի գործողություններ, փորձ է արվում իշխանության կողմից տալ գնահատական։ Սյունիքի մարզում նման մի քանի դեպքեր եղել են, այդ թվում, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի պահնորդը սպանվեց։ Սա պիտի լիներ ահազանգ այս իշխանությունների համար զգոնությունը մեծացնելու համար, բայց ձախողել են։
Եթե կհիշեք՝ նույն իրողությունը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին էր, երբ օկուպացված էր թշնամու կողմից, քաղաքացիներին մի հեռախոսահամար էին տվել, ասել՝ եթե հարցեր ունենաք, կդիմեք ԱԱԾ-ին։ Որտե՞ղ է Գորիս- Կապան ճանապարհի մասով ՀՀ ԱԱԾ-ն, ընդդիմադիրների որսով է զբաղված։ Նույնն այս միջադեպն է, երբ հորդորում են իշխանականները՝ եթե որևէ ադրբեջանցի ահաբեկիչ մուտք գործի որևէ քաղաքացու տուն, սպառնա երեխաներին, ապա ծնողները պետք է դիմեն ՀՀ ոստիկանությանը։ Իսկ մեր երկրում ինչով է զբաղված ոստիկանությունը․ ճանապարհներին պարեկային ծառայությունը հատկապես ընտրություններից հետո ակտերով է քերթում ՀՀ քաղաքացուն և զբաղված են պալատականների իրավունքների պաշտպանությամբ, դրա համար էլ երկու ամսվա մեջ ՀՀ-ում ունենում ենք 9 զինված հարձակում»։
Կարդացեք նաև

Members of Strong Armenia Faction Irina Yolyan and Tigran Abrahamyan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia
ԱԺ խմբակցությունների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































