Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարում են, սպասում, բայց QR կոդը չկա․ Նելլի Դավթյանը պարզաբանում է կենսաչափական փաստաթղթերի հետ կապված իրավիճակը

Նոյեմբեր 04,2026 13:36 Share
Աջակցեք aravot.am-ին

«Որևէ գումար չի կորել, չի էլ կորի։ Հասկանում եմ՝ ինչից է գալիս նման ընկալումը. հաստատման կոճակը սեղմելուց հետո քաղաքացին պետք է էլեկտրոնային փոստով ծանուցում ստանա՝ QR կոդ պարունակող ստացականի տեքստով։ Այդ QR կոդն է ուշանում, քանի որ համակարգն այդպես է աշխատում, հետևում կա ձեռքով ստուգում, տվյալները համեմատվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ։ Երբեք չի եղել դեպք, որ այդ կոդը քաղաքացին չստանա մինչև իր վերցրած սպասարկման ժամը»,- ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ քաղաքացին նախագրանցվել է, գումարը վճարել է, սակայն պարզվել է, որ գումարը կորել է, և գրանցումը չի հաստատվել։

Ինչ վերաբերում է անձնագրում հայրանուն դաշտի բացակայությանը, Նելլի Դավթյանը պարզաբանեց, որ դա արվում է տվյալների շփոթից խուսափելու համար։ Նրա խոսքով՝ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ տարբեր պետություններ հայրանուն դաշտը չեն ճանաչում, քանի որ այն լրացուցիչ խաթարում է անձի նույնացման գործընթացը. «Հայրանուն դաշտը ոչ ոք չի չեղարկել, այն բնակչության պետական ռեգիստրում պահպանվում է, պահպանվում է նաև նույնականացման քարտում։ Երբ կա բիոմետրիկ տվյալ, դա բավարար է անձին նույնացնելու համար»։

Ասուլիսն ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել