Օրվա լրահոսը

«Ձեզ առողջությունը մեզ համար թանկ է». Արմեն Մուրադյան 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Սիլվարդ Ատաջյանին: 103-ամյա  կինը 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատություն էր տարել: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը: «Ձեր շնորհիվ ապաքինվեցի: Ճիշտ է, ոտքս մեկ-մեկ ցավում

Ռոբերտ Քոչարյանին արտերկրում վիրահատել են. Ապրիլի 24-ին նա Երեւանում չի լինի. News.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտերկրում օրեր առաջ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ցունամի՞ Թուրքիայի համար

Որոշ վերլուծաբաններ անդրադառնալով Վատիկանում Հռոմի պապի մատուցած Սուրբ պատարագին ու նրա կողմից արված հայտարարությանը, թե 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է, դա որակում են ցունամի թուրք ժողովրդի համար, այսինքն՝ եղավ այն, ինչից որ Թուրքիան վախենում էր: «Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը չհամաձայնեց այն մտքին, թե Հռոմի պապի հայտարարությունը ցունամի էր թուրքերի համար: Նա

Օբյեկտիվ նախաքննություն կատարելու նպատակով` ծանր հանցագործության վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

2014թ. հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ` 2014թ. հունիսի 12-ին կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Տիտալ Ա.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս, իսկ Խանե Շ.-ի առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի առթիվ:

ԵԽԽՎ-ում ստեղծվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել ստեղծել սառեցված հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով: Այն ստեղծվելու է Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովը զբաղվելու է սառեցված հակամարտությունների կարգավորմամբ՝ այսինքն՝ Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող այն հակամարտություններով, որոնցում չկան ռազմական ակտիվ գործողություններ, ստորագրված է զինադադարի մասին պայմանագիր: Վեհաժողովի ձևակերպմամբ՝ հանձնաժողովի աշխատանքները ոչ թե միտված են լինելու

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է, որ խոչընդոտել է Սերբիայի նախագահին գալ Հայաստան

Անկարան հերքում է այն մեղադրանքները, թե Թուրքիայի իշխանությունները ապրիլի 22-ին Բոսնիա և Հերցոգովինայի կազմի մեջ մտնող Սերբական Հանրապետության Նախագահ Միլորադ Դոդիկի ինքնաթիռին արգելել են թռչել իրենց տարածքով եւ դրանով խափանել նրա Հայաստան այցը: Հիշեցնենք, որ բոսնիական «Nezavisne Novine» գործակալությունը երեկ հաղորդել էր, որ Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի այցը Հայաստան: Թուրքական իշխանություններից

Թուրք եւ հայ իրավապաշտպանների համատեղ հռչակագիրը

Թուրքիայից պահանջում են դադարեցնել ժխտողականությունը, փոխհատուցել Հայոց ցեղասպանությունից տուժածներին

НТВ-ի ֆիլմը՝ ցեղասպանության մասին

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, չնայած դրան, մինչ օրս ռուսական հեռուստաէկրաններին չի հայտնվել այդ մասին մանրամասն պատմող ֆիլմ (բացի մի քանի կարճ հաղորդաշարերից): Այս տարի ապրիլի 24-ին ռուսական НТВ համառուսաստանյան ծածկույթ ունեցող հեռուստաալիքով կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող լիամետրաժ վավերագրական ֆիլմ՝ խաղարկային տեսարաններով: «Ցեղասպանություն. Սկիզբը» նախնական վերնագրով ֆիլմը նկարահանվել է հայկական կողմի հետ

Մեր մեղադրանքը ոչ թե ուղղված է լրագրողներին հարվածած այդ «բութ գործիքներին», այլ… «Չորրորդ իշխանություն»

Որովհետեւ էլիտայի ներկայացուցիչը չի կարող բռի գեղցի լինի, տառապի դաստիարակության պակասից կամ բացակայությունից, ամեն պահ ցույց տա իր գերազանցությունը էլիտայի մաս չկազմողի հանդեպ։

Ինչպես է կառուցվել Ծիծեռնակաբերդում վեր խոյացող Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը. «Հայոց աշխարհ»

Սաշուր Քալաշյանը պատմում է, որ ներկայացված գրեթե բոլոր նախագծերում գերեզմանոցային շունչ կար:

Կապիտոլիումում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. «Ամերիկայի Ձայն»

Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատորներ ու կոնգրեսականներ, հասարակական գործիչներ հավաքվել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Հիշատակի երեկոն տեղի ունեցավ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, որն այս միջոցառման կեսից Հայաստան մեկնեց՝ ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, հիշեցրեց, որ անցյալում Միացյալ Նահանգների պատմության մեջ պահեր են եղել,

Եթե անգամ ինչ-որ հրաշքով Թուրքիան այդ տարածքները զիջի մեզ՝ մեծ փորձանքի մեջ ենք հայտնվելու. «Չորրորդ իշխանություն»

Այս տարի եւս Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը։ Եվ ընդհանրապես հայ-թուրքական մրցակցությունը մի տեսակ մեր օգտին չստացվեց։ Ապրիլի 24-ին Հայաստանում լինելու են չորս պետությունների «առաջին դեմքեր»։ Թուրքիայում՝ 21: Բայց խնդիրն, իհարկե, մրցակցությունը չէ։ Նույն Օբաման, օրինակ, շատ լավ գիտի, որ իրականում 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է (նախքան նախագահ ընտրվելը ինքն անձամբ է հայտարարել այդ մասին),

Յուսուֆ Ալաթաշ. «Թուրքիայի իշխանությունները պետք է ճանաչեն Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրեն» (Տեսանյութ)

Թուրք իրավապաշտպանը դեմ չէ նաեւ, որ իր կառավարությունը փոխհատուցումներ տա

Եղինջը կօգնի ձեզ ազատվել բազմաթիվ հիվանդություններից

Եղինջը, որն ունի 60-150 սմ բարձրություն, աճում է ամենուրեք` խոնավ եւ օրգանական նյութերով հարուստ հողերում: Այս բույսը բացի խոհանոցում` բուժական նպատակով օգտագործում են տերեւները, որոնք հավաքում են բույսի ծաղկման շրջանում: Եղինջի տերեւները կարելի է չորացնել եւ պահել հետագա օգտագործման համար, որը կատարվում է բացօթյա, լավ քամհարվող տեղում: Պահում են տուփերի կամ թղթե տոպրակների մեջ: Այս

Գալուստ Սահակյան. Հայոց ցեղասպանության պատմությունը դասագիրք է սեւ էջերով, սակայն դրանում կան նաեւ սպիտակ էջեր

Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումում «Հարգելի գործընկերներ, հարգարժան հյուրեր, ֆորումի մասնակիցներ, նախ թույլ տվեք ողջունել ձեր ներկայությունն ու մասնակցությունն այս ֆորումին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ցեղասպանություն երեւույթն ընդհանրապես գոյություն չունենար: Սակայն, ցավոք, քանի դեռ կան պետություններ, որոնց հոգեբանության ու գործելակերպի մեջ ատելությունը գերակա է հանդուրժողականության նկատմամբ, սպանդը՝

Ավետիսյանների սպանության գործ, հնարավոր չէ նման փորձարարություն կատարել և պարզել, թե կարթնանայի՞ն այդ ձայներից, թե՞ ոչ.  «168 ժամ»

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով ստացված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրանց տանը հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են AKC-74 տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին վկայող հետքեր կամ օտար նյութի մնացորդներ չեն հայտնաբերվել։

Ի՞նչ է շահում Հայաստանը Թուրքիայի «կատաղելուց». «Ժողովուրդ»

Հայ քաղաքական միտքը չկարողացավ դուրս գալ ավանդական կարծրատիպերից ու հասկանալ, որ հայ ժողովրդի անվտանգության բանալին օտարների ու հատկապես թուրքերի հետ հարաբերությունների անմիջական եւ ուղղակի կարգավորումն է։ Ցանկացած օտար միջամտություն, որքան էլ լինի անկեղծ ու ազնիվ, չի կարող համեմատվել երկուստեք ուղղակի շփումների հետ։ Հաշվի առնելով հայության խոշորագույն դերակատարությունը Օսմանյան կայսրության գրեթե բոլոր ոլորտներում՝ հայ քաղաքական միտքը

Հովիկ Աբրահամյան. Ցավով ենք արձանագրում, որ ժամանակակից Թուրքիայում հայ բառը շարունակում է կիրառվել որպես վիրավորանք և հայհոյանք

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ «Հարգարժա՛ն հյուրեր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։ Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։ Եղեռնագործները

Այսպիսի օրերին բանակը միշտ բերվում է որոշակի պատրաստվածության մակարդակի. «168 ժամ»

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս օրերին որոշ ուղղություններով նպատակային գործողություններ են իրականացվել, ծառայությունն ավելի ուժեղացված ռեժիմով է ընթանում։ «Ուսումնասիրություններ են եղել, արդյունքում՝ որոշ ուղղություններով աշխատանքներ տարվել են։ Այս պահին հստակ գնահատական տալ չեմ կարող՝ ինչպիսին կլինի իրավիճակը, սակայն, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել բոլոր իրավիճակներին»,- նշեց նա։ Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը

Երջանկության գաղտնիքները

Երբ խոսքը վերաբերում է երջանկությանը, մեր ուղեղը դառնում է ոչ ադեկվատ եւ հաճախ դրա համար հակափաստարկներ բերում: Mirfactov.com-ը ներկայացրել է օրինակներ, թե ինչպես է մարդու ուղեղը վերաբերվում երջանկությանը: Հաճախ մենք մտածում ենք, որ երջանիկ կլինեինք, եթե ավելի քիչ չարչարվեինք: Այս միտքը մեր ուղեղում պտտվում եւ արդարացում է գտնում` մտածելով, որ երջանկությունը քիչ աշխատելու մեջ է:

Միքայել Մելքումյան. «Մենք դուրս կգանք, ի վերջո, մեր ձեռքերը կապված չեն». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդից ու արդյոք կիսում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի տեսակետը, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։  – Պարոն Մելքումյան, Ձեր խմբակցությունը միակն է, որ համաձայնել է ՀՀ Կառավարության կողմից ստեղծվելիք

Անմար կրակի մոտ երեկվա դրությամբ հազարավոր ծաղիկներ էին խոնարհած. «Հայկական ժամանակ»

Ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ՝ բազմաթիվ պետական ու ոչ պետական կազմակերպությունների տարբեր կոլեկտիվներ ու ներկայացուցիչներ սկսել են այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Անմար կրակի մոտ արդեն իսկ երեկվա դրությամբ հազարավոր ծաղիկներ էին խոնարհած, հուշահամալիրում կային տասնյակ ծաղկեպսակներ, իսկ այցելուների հոսքը չէր դադարում։ Դպրոցների ամբողջ դասարաններ, բուհերի կուրսեր, ընտանիքներ՝ երեխաների

Գեւորգ Դանիելյան. Հայոց Եղեռնի դատապարտման իրավական հիմքերը

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանն այսօր ներկայացնելու է իր զեկույցը Երևանում կայացած «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» ծրագրով կայացած համաժողովին: Ներկայացնում ենք մի հատված: Հայոց եղեռնը սոսկ պատմական փաստերով հիմնավորման ենթակա իրադարձություն չէ և չի կարող սահմանափակվել բացառապես պատմական

Տեսագրությունում երեւում է այն մեքենայի պետհամարանիշը, որով առեւանգել են Արտակ Խաչատրյանին. «Հայկական ժամանակ»

Քննչական մարմինների իրավասության տակ կան տեսագրություններ, բայց չգիտես ինչու՝ դա չի բացահայտվում եւ չի խոսվում դրա մասին։

Որոշ ժամերի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի տարածքը փակ կլինի

Արարողակարգային միջոցառումների անցկացման և դրանց նախապատրաստվելու նպատակով Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի տարածքը քաղաքացիների և հյուրերի համար փակ կլինի ապրիլի 23-ին՝ մինչև ժամը 13-ը, և նույն օրվա ժամը 18-ից մինչև ապրիլի 24-ի ժամը 13-ը: ՀՀ ոստիկանություն

100-րդ տարելիցը ոմանց դարձնում է չափազանց «կրեատիվ». «Հրապարակ»

«Մենք բոլորս անմոռուկ ենք, անմոռուկ միլիոն ու կես»

Հայոց ցեղասպանությունն ու գերտերությունները (անիմացիոն տեսանյութ)

Այս օրերին Հայաստանում և աշխարhի բազում այլ երկրներում անցնում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ և նորանոր երկրների խորհրդարաններ ընդունում և դատապարտում են այն: Տեսանյութում մենք փորձեցինք համեմատել 5 գերտերությունների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի) վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ այժմ և հարյուր տարի առաջ: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

  «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ».  Ցուցահանդես ԵԽԽՎ-ում

Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ ,,Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ,, խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին. Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին,

«Հիմնադիր խորհրդարանը» մտադիր է գիշերել «Էրեբունի» թանգարանի մոտ. «Հրապարակ»

«Մենք դուրս ենք գալու՝ այլեւս տուն չվերադառնալու պայմանով, տուն կվերադառնանք այն ժամանակ, երթ ռեժիմը կհեռանա։ Հուսով եմ, որ դա շատ երկար ժամանակ չի տեւի»,- մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով հավաքին մասնակցող քաղաքացիներին իրենց հետ վերցնել ուսապարկ, 3 օրվա սնունդ։ Հիմնադիր խորհրդարանի անդամները պնդում են, որ

Խաչքարի ժապավենը կտրեց 12-րդ դասարանի միակ աշակերտը

Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 15կմ հյուսիս՝ Շալուա (Հակարիի արևելյան վտակ) գետի ձախակողմյան լանջերին: Մտնում է Գանձայի գյուղական համայնքի մեջ: Գյուղում արդեն 3-րդ տարին է, ինչ գործում է հանրակրթական դպրոց, որն այժմ ունի 13 աշակերտ՝ 4 համակարգ-դասարանով և 7 ուսուցիչ: Դպրոցի բակում ապրիլի 22-ին բացվեց խաչքար-հուշարձան՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031