Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մեղադրանքը ոչ թե ուղղված է լրագրողներին հարվածած այդ «բութ գործիքներին», այլ… «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 23,2015 12:24

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցին պատկանող սրճարանի մոտ միջադեպ է գրանցվել։ Այնտեղ սրճող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին դուր չի եկել, որ «Ազատություն» ռադիոկայանից ու «Ա1+»-ից իրենց նկարում են։

Մնացած սյուժեն լիովին համապատասխանում է Հայաստանի չափանիշներին, երբ լրագրողներին են մոտեցել ինչ-որ անվտանգության աշխատակիցներ, հայտարարել, որ դա անձնական տարածք է, որ չի կարելի նկարահանել այնտեղ գտնվող անձանց։ Իսկ հետո «ախրաննիկները» հարվածել են լրագրողներին։

Այս միջադեպը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական «էլիտա» ասվածը մեզ մոտ դեռ շատ հեռու է իրականում էլիտա կոչվելուց։ Որովհետեւ էլիտայի ներկայացուցիչը չի կարող բռի գեղցի լինի, տառապի դաստիարակության պակասից կամ բացակայությունից, ամեն պահ ցույց տա իր գերազանցությունը էլիտայի մաս չկազմողի հանդեպ։

Մեսին կամ Ռոնալդուն որտեղ էլ գնան, ինչ էլ անեն, միշտ մի 10-20 ֆոտոլրագրող կրնկակոխ հետեւում է նրանց։ Երբեք այդ աստղերի կամ նրանց անվտանգությունն ապահովող անձանց մտքով անգամ չի անցնի արգելել տեսանկարահանումները, եթե միայն նրանք սեփական տանը չեն գտնվում։ Ու մեր մեղադրանքը ոչ թե ուղղված է լրագրողներին հարվածած այդ «բութ գործիքներին», այլ՝ սրճարանում նստած էլիտար դեմքերին, որոնք թույլ են տվել կամ առնվազն՝ չեն կանխել այդ միջադեպը։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930