Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լյովա Խաչատրյան եւ Վահան Մովսիսյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի եւ միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի հետ: Թեման՝ համայնքների խոշորացման ծրագիրը եւ դրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Համասյանը նվիրված է հոգեւոր երաժշտությանն ու Էլենա Պետրոսյանին

Երեք տարեկանից «Լեդ Զեփելինով», «Բիթլզով», «Քուինով» տարված, իսկ 7 տարեկանից ջազում «խորացած» Տիգրան Համասյանն այսօր աշխարհին հայտնի ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր է: «Առավոտի» հետ զրույցում 28- ամյա Տիգրան Համասյանն ասաց, որ շուրջ 10 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ տարբեր երկրներում մենահամերգներ ունենալուց հետո հաստատվել է հայրենիքում: Հայաստանյան իրականությունում առաջին անգամ նա «Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծով

Բրուցելոզ. բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում

Սյունիքի մարզի Կապան քաղաքից մարտի 5-ին տեղեկատվություն ստանալով, որ 6 անձ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղում համաճարակաբանական հետազոտություններ է իրականացրել։ Պարզվել է, որ բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում: Գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ ճշգրտվել է սպանդանոցի աշխատակիցների ցանկը լաբորատոր հետազոտությունները և բուժումը կազմակերպելու համար:

Երիտասարդի մահը բժշկական սխալի՞ հետեւանք

Aravot.am-ի տեղեկությունները երիտասարդ Արթուր Գրիգորյանի մահվան հետ կապված՝ հաստատվեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության կողմից: Ըստ այդ տեղեկությունների, ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ մահացածի մոր դիմումի հիման վրա: Մայրը հայտնել էր, թե որդուն սխալ դեղորայք են ներարկել տուբերկուլյոզի համար: Որդին մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը: Մեկ այլ շրջանառու լուրի համաձայն,

Առաքել Միրզոյանը վնասել է արմնկահոդը եւ չի մեկնում Եվրոպայի առաջնություն

Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Առաքել Միրզոյանը, որը տեւական ընդմիջումից հետո մեր ընտրանու կազմում նախապատրաստվում էր ապրիլի 10-ից 18-ը Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ուսումնամարզական հավաքի վերջում պոկում վարժություն կատարելու ժամանակ վնասել է աջ արմնկահոդը եւ չի մեկնում Վրաստան: Ամենայն հավանականությամբ, նա աշնանը չի կարողանա հավաքականին օգտակար լինել նաեւ աշխարհի առաջնությունում, որը 2016 թվականին Ռիո դե

Ոստիկանները խուզարկություններ են կատարել Արմավիրի մարզում

Մարտի 24-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Լենուղի գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Նորայր Կ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրայից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տ/չ, մեկփողանի, ակոսափող հրացան, 5.6 մմ տ/չ 85 փամփուշտ և 1 փամփշտակալ` լիցքավորված 5 փամփուշտներով: *** Նույն օրը

Օլանդի ու Պուտինի այցին ընդառաջ

Ալիեւը միջազգային պայմանագրերն «արժեք չունեցող թղթի կտոր» է համարում, իսկ Կիսելյովը փառաբանում է նրան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ապրիլի 24-ին եւ 25-ին Երեւան եւ Բաքու այցի ժամանակ՝ հայտնել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը։ Ներկայիս ստատուս քվոն չի բխում Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից. «Այդ իսկ

«Շուկայի վերահսկողության ծառայությանը ուժեղ լծակներ տվեք» (Տեսանյութ) 

«Գնված ապրանքի փոխանակումը կամ վերադարձը մի քանի անձանց կամքն է, որովհետեւ, ըստ էության, սպառողի իրավունքի պաշտպանության մասին օրենքը սահմանում է  իրավունքը, բայց որպես այդպիսին, օրենսդրական լծակ տեսչական մարմնին տրամադրված չէ, որպեսզի գործողություն իրականացնի»,-այսօր էկոնոմիկայի նախարարությունում ոչ պարենային ապրանքների շուկայում առկա խնդիրների մասին քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված» սպառող հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը: Նրա

«Արտահանումը, ներմուծումը, արտադրությունը, բիզնեսը կրճատվել է» (տեսանյութ). a1plus.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանի կարծիքով` այսօր ֆորսմաժորային իրավիճակ է տնտեսությունում. «Բիզնեսն ա կրճատվել, արտադրությունն ա կրճատվել, արտահանումն ա կրճատվել, ներմուծումն ա կրճատվել։ Բնական է, որ հարկերն էլ կպակասեն»,-ասում է Ալեքսան Պետրոսյանը։ Այս պատգամավորը գյուղատնտեսական ապրանքների մթերումներով զբաղվող արտադրություն ունի։ Նրա արտադրած պահածոներն ու խմիչքները հիմնականում արտահանվում են, սակայն այլեւս մրցունակ չեն: Նյութն ամբողջությամբ՝

«Պարո՛ն Բագրատյան, 10-ը Պելեի համարն է, մի նեղսրտեք». ԱԺ-ում վեճ է՝ առաջինը ելույթ ունենալու համար

Այսօր ԱԺ-ում պատգամավորները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերի քննարկման ժամանակ մտքերի փոխանակման համար գրանցվեցին, որ ելույթ ունենան: Ըստ երեւույթին, որոշ տեխնիկական խնդիրներ առաջացան եւ պատգամավորներից ոմանք տեղից սկսեցին աղմկել, որ իրենց չի հաջողվել գրանցվել: Այդ ժամանակ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկսեց պարզապես հաշվել ելույթ ունենալ ցանկացողների քանակը եւ սեփական հերթականությունն

Մկրտիչ Մինասյան. «Մենք պետք է պահանջարկ ներկայացնենք, որ գործարարները քաղաքականությունում տեղ չունենան» (Տեսանյութ) 

Մկրտիչ Մինասյանի խոսքերով՝ ԲՀԿ-ի հետ կատարվածը տեղի է ունեցել այն պատճառով, որ քաղաքական փառասիրությունը ոչ բնական ընթացք է ստացել

Ժիրայր Սէֆիլյանի 2-րդ կոչը քաղաքացիական անհնազանդության մասին

Կոչ եմ անում այսուհետև չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից:

«Սերժ Սարգսյանը պետք է գնար Աստանա եւ կռիվ տար Պուտինի, Լուկաշենկոյի, Նազարբաեւի հետ»

Լեւոն Զուրաբյանը` եռյակի վերակենդանացման եւ Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին «Եկեք հստակ արձանագրենք, որ մի բան է ֆրազեոլոգիան, մի բան՝ իրական բովանդակությունը: Հռչակագրերը չեն որոշում ընդդիմություն լինել կամ չլինելը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանի այսօրվա նիստում ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն. հնարավորություն տեսնո՞ւմ եք առաջիկայում եռյակի ֆորմատի՝ ԲՀԿ, ՀԱԿ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել` ինքնաթիռի աղետի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի Նախագահին և Իսպանիայի Թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով

«Սուպեր» բենզինի անվան տակ «ռեգուլյար» են ծախել. Հանձնաժողովի բացահայտումը

«Բենզալցակայաններում դեպք ունենք բացահայտած, որոնք ուղարկել ենք մեր գործընկերներին: «Սուպեր» բենզինի հետ է կապված: Կարող է «ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառեն՝ «սուպերի» անվան տակ: Նման խնդիր բացահայտելը մեզ համար դժվար է, որովհետեւ մեր ուսումնասիրությունները փաստաթղթային են կատարվում: Կան խնդիրներ, որ փաստաթղթերով չես կարող բացահայտել՝ փորձաքննության կարիք կա»,- այդ մասին այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2015-ի

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ «Արարք և պատասխանատվություն» թեմայով բանախոսությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում մարտի 23-25-ը Ծաղկաձորում անցկացրեց դասընթաց-համաժողով՝ հոգևորականների և ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուների մասնակցությամբ: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ՄԱԿ-ի

«Շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, շուկայի 100 տոկոսը Ալեքսանյանինը չէ». Արտակ Շաբոյան

Այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրերը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նրանից հետաքրքրվեց՝ «Երկու տնտեսագետ վերջերս գիրք են հրապարակել՝ «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները»: Այդ գրքում հետազոտություն են հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ խոզի, տավարի, հավի մսի, բուսական յուղի, կարագի, ալյուրի, ցորենի, սուրճի

Նոյեմբերյանի ԲԿ-ն ունեցավ արդիական լապարոսկոպիկ սարքավորում

 Այն կարեւոր է ախտորոշման եւ վիրահատությունների համար

Դոլարը՝ 471.5 դրամ

Մարտի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 471.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 471.5 դրամ:   NASDAQ OMX Armenia

Միջխորհրդարանական պատվիրակություններում վերանայումների հարցը`ԲՀԿ խմբակցության առաջիկա նիստերից մեկում

«Մարդիկ կան, որ այս պահին խմբակցության անդամներ են, հասկանալի պատճառներով, բայց կուսակցության անդամ չեն կամ չեն հարում կուսակցության գործառույթներին: Այդ մարդիկ, բնականաբար, իրենց տեղերը զիջելու են այն մարդկանց, ովքեր շարունակելու են իրենց գործունեությունը ԲՀԿ-ի ծրագրային դրույթների շրջանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Խոսքն այն մասին է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս

Լեւոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին թույլ չի՞ տվել հանրահավաք անել

Փետրվարի 12-ին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հրապարակայնացրեց իր հայտնի վերլուծությունը` նվիրված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, շատերն էին համոզված, որ Ծառուկյանն «արժանի հակահարված» կտա: Երբ հաջորդ օրը` ամսի 13-ին, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում` «կանյաչնիում», տեղի ունեցավ եռյակի առաջնորդների հավաքը, թե՛ եռյակի ուժերի ներկայացուցիչները, թե՛ լրագրողները, թե՛ հատկապես հանրությունը հակաքայլերի էին սպասում: Սակայն զարմանքը չափ ու

Սևանի շրջակայքում նավթ ու գազ են որոնում. ռիսկեր

«Սևանա լճի տարածքում կատարվում են սեյսմիկ աշխատանքներ, հորատման աշխատանքների մասին խոսք չկա: Նավթի և գազի որոնման հետ կապված այսօրվա դրությամբ հորատման աշխատանքի հետ կապված որևէ թույլտվություն չի տրվել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը վստահեցրեց ՀՀ Բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը: Նա հավաստիացրեց, որ նախարարությունը այս փաստի հիման վրա է տրամադրել այդ

Պետական օժանդակության ծրագրերով ներկրված գարնանացան սերմացուների բաշխման գործընթացն ավարտվեց

1013,8 տոննա գարնանացան գարու, 5,275 տոննա եգիպտացորենի, 59,24 տոննա առվույտի և 247,825 տոննա կորնգանի սերմացու ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից:

Նաիրիտցիները այսօր փակել էին գործարանի ճանապարհը

Նաիրիտցիները պահանջում են մեկ ամսվա աշխատավարձ վճարել ոչ միայն աշխատողներին, այլեւ հեռացվածներին

Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերությունում խախտումներ չկան

Այսօր, խորհրդարանում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումներ են իրականացրել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող «Սիքյուրիթի դրիմ» ընկերությունում: Խախտում, սակայն, չեն հայտնաբերել. «Մենք ամեն դեպքում չենք ստացել չարաշահումների որևէ փաստ: Ուսումնասիրություններ կատարվել են, խախտումներ չի հայտնաբերվել»: Լրագրողներից մեկի դիտարկմանն, այդ դեպքում ինչո՞ւ են վարորդները դժգոհում, Արտակ

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման,

Անդրադարձել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոտուրիզմի զարգացման խնդիրներին

Կողմերն արդյունավետ են գնահատել ազգային պարկի ստեղծման և կայացման աշխատանքները` նշելով, որ ամուր հեռանկարային հիմքեր են ստեղված ազգային պարկի կայուն զարգացման համար:

Անտառները նոսրացել են, որակազրկվել, բայց անտառածածկը չի նվազել

Անտառների վերականգման համար չկան համապատասխան տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներ

Դիալիզ ստանալու համար վաղ առավոտյան ժամը 5-ին Վայքից Երեւան են ճամփա ընկնում

Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները շաբաթը 3 անգամ տանջանքների գնով գնում են մայրաքաղաք՝ գալիս Արդեն 3 տարի է՝ Խաչատուր Խաչատրյանը գալիս է Երեւան՝ դիալիզ ստանալու: Որպեսզի առավոտյան ժամը 8-ին հիվանդանոցում լինի, Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղում ապրող Խաչատուրը տանից դուրս է գալիս վաղ առավոտյան՝ 4-ից 15 պակաս: Այդպես երեք տարի, շաբաթը երեք անգամ Խաչատուր Խաչատրյանը 150

ԼՂՀ Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Շուշիում հայկական ջարդերի 95-րդ տարելիցի հետ

կոչ ենք անում Ադրբեջանին՝ առերեսվել սեփական անցյալին, դադարեցնել հայատյացությունը եւ ձեռնամուխ լինել Արցախի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատմանը` ի շահ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031