Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները խուզարկություններ են կատարել Արմավիրի մարզում

Մարտ 25,2015 17:13

Մարտի 24-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Լենուղի գյուղի բնակիչ, 1951 թ. ծնված Նորայր Կ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրայից հայտնաբերվել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տ/չ, մեկփողանի, ակոսափող հրացան, 5.6 մմ տ/չ 85 փամփուշտ և 1 փամփշտակալ` լիցքավորված 5 փամփուշտներով:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ղարիբ Թ.-ի տանը: Ննջասենյակի մահճակալի տակից հայտնաբերվել և առգրավվել է 16 մմ տ/չ 8 և 16 մմ տ/չ 14 կրակված փամփուշտի պարկուճ` փամփշտակալով:

***

Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանները խուզարկություն են կատարել նույն գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Արմենակ Ա.-ի տանը: Հյուրասենյակի զգեստապահարանի վրայից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:
***

Մարտի 24-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Մայիսյան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Սևակ Տ.-ի բնակարանում: Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է սվին-դանակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է քննություն:

 ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031