Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները այսօր փակել էին գործարանի ճանապարհը

Մարտ 25,2015 15:54

«Նաիրիտ» գործարանի՝ փետրվար ամսից գործազուրկ մնացած աշխատակիցներն այսօր վաղ առավոտից հավաքվել էին գործարանի առջեւ:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Նաիրիտի» բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը, աշխատակիցները հավաքվել էին գործարանի դիմաց՝ տնօրինությունից պահանջելով եւս մեկ ամսվա աշխատավարձ վճարել ոչ միայն «Նաիրիտում» դեռեւս աշխատողներին, այլեւ աշխատանքից հեռացվածներին. «Ենթադրվում է, որ աշխատողներին եւս մեկ ամսվա աշխատավարձ կտան, ասել են, որ կտան, եւ աշխատանքից հեռացված աշխատակիցները նույնպես պահանջում են իրենց աշխատավարձ տալ»: Նաիրիտցիներին ղեկավարությունը պատասխանել է, որ աշխատավարձերի վճարման հարցը իրենց իրավասության տակ չէ եւ պատասխանը պետք է պահանջել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:

«Ժողովուրդը ջղայնացավ, մի տաս րոպեով փողոցը փակեցին, հետո բացեցին, քանի որ դեռեւս անելիքներ կան»,-տեղեկացրեց Անուշ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովում նաիրիտցիների հետ տեղի ունենալիք հանդիպմանը, որի մասին երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ քննարկվող հարցերը պատրաստ լինելուց հետո միայն կպայմանավորվեն հանդիպման մասին:

Վաղը «Նաիրիտի» աշխատակիցները ժամը 11-ին նորից կհավաքվեն կառավարության շենքի դիմաց:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031