Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզ. բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում

Մարտ 25,2015 17:26

Սյունիքի մարզի Կապան քաղաքից մարտի 5-ին տեղեկատվություն ստանալով, որ 6 անձ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղում համաճարակաբանական հետազոտություններ է իրականացրել։ Պարզվել է, որ բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում: Գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ ճշգրտվել է սպանդանոցի աշխատակիցների ցանկը լաբորատոր հետազոտությունները և բուժումը կազմակերպելու համար:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել են բոլոր աշխատակիցների լաբորատոր հետազոտությունները, հայտնաբերվել է 19 հիվանդ։ Նրանց բուժումն իրականացվել է պետական պատվերի շրջանակում, ապահովվել են անհրաժեշտ դեղով: Այսօրվա դրությամբ Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ հիվանդ: Մյուսներն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից:

Միաժամանակ պետք է նշել, որ հիվանդներից մեկի մոտ վարակաբանի կողմից կասկածվել է սիբիրյան խոց հիվանդությունը, որը ևս մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Անմիջապես տեղում կազմակերպվել է նմուշառում, որը տեղափոխվել Երևան` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդությունը ժխտվել է:

Համապատասխան կառույցների կողմից ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ բրուցելոզ հիվանդությունը տեղայնացվել է: Իրավիճակը վերահսկելի է:

Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031