Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Մենք պետք է պահանջարկ ներկայացնենք, որ գործարարները քաղաքականությունում տեղ չունենան» (Տեսանյութ) 

Մարտ 25,2015 16:46

«Պատգամավորը փառասեր քաղաքական գործունեություն չէ, պատգամավորը՝ իր տեսակետները հայտնելու քաղաքական գործունեություն  է»,- մարտի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավոր մնալուն, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Հարցին, թե փառասիրությունը՝ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու,  նախագահ Սերժ Սարգսյանը իր հայտարարությունն անելիս մտածե՞լ է երկրի ապագայի մասին. «Երկրի նախագահ պետք է լինի այն մարդը, որը ժողովրդի կողմից է ընտրված եւ համապատասխան քաղաքական կոփվածք, քաղաքագիտական կրթություն եւ համակարգին ծանոթ անձ պետք է լինի»:

Մկրտիչ Մինասյանը հավելեց, որ վերջին իրադարձությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ քաղաքական փառասիրությունը ոչ բնական ընթացք է ստացել:

Հարցին, թե Հանրապետական կուսակցության շարքերում գործարարներ չկա՞ն, նա պատասխանեց, որ բոլոր կուսակցության շարքերում գործարարներ կան. «Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի այնպիսի պահանջարկ ներկայացնել, որ մարդիկ, որոնք բիզնեսի մարդիկ են, իրենք այլեւս տեղ չունենան քաղաքականությունում»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031