Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Երիտասարդի մահը բժշկական սխալի՞ հետեւանք

Մարտ 25,2015 17:22 Share

Aravot.am-ի տեղեկությունները երիտասարդ Արթուր Գրիգորյանի մահվան հետ կապված՝ հաստատվեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության կողմից: Ըստ այդ տեղեկությունների, ոստիկանության Էրեբունու հետաքննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ մահացածի մոր դիմումի հիման վրա:

Մայրը հայտնել էր, թե որդուն սխալ դեղորայք են ներարկել տուբերկուլյոզի համար: Որդին մահացել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը:

Մեկ այլ շրջանառու լուրի համաձայն, բժիշկը նախկին դատավորի ազգականներից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել