Օրվա լրահոսը
Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները
Հունվարի 21-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մարտեն Էնբերգի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում, հավատարմատարի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ իր մոտեցումները և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները` հատկապես կարևորելով Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիայի, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարումների արատավոր երևույթների վերացումը:
Փակ համարվող քաղաք այցելելու համար հայ ուսանողին Ռուսաստանից 5 տարով արտաքսում են
Հայաստանի դեսպանատանը նրան նույնիսկ չեն ընդունել
Միջնորդել են արգելել «Իրավունքի»՝ խնդրո առարկայի վերաբերյալ նոր հրապարակումները եւ արգելանք դնել խմբագրի գույքի վրա
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, (Թբիլիսյան խճուղի) տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիներ Արման Սահակյանի, Գրիգոր Գևորգյանի և Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք» թերթի և նույն թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նախնական դատական նիստը: Նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ներկայացրեց նախապես ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխումը, որի
471.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 900 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 471.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 471 դրամ: NASDAQ OMX Armenia
Նարեկ Սարգսյանը հանձնարարել է պահանջներ մշակել, հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Սևադա Հայրապետյանին և ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանին, շնորհավորելով նրանց պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքներին: Մասնավորաբար, նախարարության մշակած
Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-25-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 6-8 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ • Օդի առավելագույն ջերմաստիճան 10.50C (1999
«Կա ԱԱԾ, թող բարի լինեն զբաղվեն, պետք չի հ/կ-ներին դնել ճնշումների տակ»
ՍԻՄ կուսակցությունը, քննարկելով Գյումրիի սպանդը, եկել է այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են սադրիչ, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, հենց նրանք են փորձել կազմակերպել անկարգություններ, հարձակումներ ռուսական ռազմաբազայի մոտ: ՍԻՄ-ը հայտարարություն է տարածել, որ Հայաստանում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , հ/կ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի ԶԼՄ-ների
ԵՄ- Հայաստան Համագործակցության խորհուրդ. հարաբերությունների խորացման լավ առաջընթաց
Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության խորհրդի տասնհինգերորդ նիստը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 20-ին: Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը երկուստեք ընդլայնել և խորացնել հարաբերությունները բոլոր ուղղություններում, որոնք չեն հակասում Հայաստանի կողմից ստանձնած նոր միջազգային պարտավորություններին: Համագործակցության խորհուրը քննարկեց Հայաստանում իրականացվող սոցիալ-քաղաքական բարեփոխումների դինամիկան: ԵՄ-ն ընդունեց ի գիտություն բարեփոխումների իրականացման գործում ձեռք բերված առաջընթացը, միաժամանակ
Ի՞նչ պատժի է արժանի գյումրեցի անմեղ ընտանիքին բնաջնջած դահիճը. ԱԺ փոխխոսնակի ու պատգամավորների կարծիքները (Տեսանյութ)
Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի՝ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանն այսօր եկել էին մասնակցելու ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Մեզ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասաց, թե գտնում է, որ բոլոր ցավերը ժամանակն է հաղթահարում: «Չմոռանանք, որ ցեղասպանություն ենք հաղթահարել, կատարվածը դրա փոքր տեսակն է, բայց իրոք ողբերգություն է և չեմ կարծում, որ
«Իրենք չէին սպասում, որ հատկապես գյումրեցիները կցուցաբերեին նման արժանապատվություն»
Երեկ «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությամբ «Սուրբ Զորավոր» եկեղեցում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի հիշատակին մատուցված հոգեհանգստի արարողությունից հետո Aravot.am-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ: Նա նշեց, որ չնայած այսպիսի ոճրագործություն կարող էր պատահել ցանկացած վայրում, ցանկացած ազգի ներկայացուցչի ձեռքով, սակայն չպետք է հաշվի չառնել նաեւ այն, որ ոճրագործությունը եղել է ռուսական բազայի զինծառայողի ձեռքով, եւ չպետք
Բոյկոտ ռուսական TV-ներին. media.am
«Երբ սկսվի դատավարությունը, ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը » Բացառիկ բան տեղի ունեցավ Հայաստանում՝հանրային նախաձեռնությամբ հունվարի 20-ը սգո օր հայտարարվեց։ Ինչպես վայել էր, հազարավոր մարդիկ մոմեր վառեցին ի հիշատակ Գյումրիի սպանդի 7 զոհերի։ Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ սգո հանդիսություններին հաջորդել է առօրյան։ Խոսքը դատավարության լուսաբանման մասին չէ, որ առանձին մեծ թեմա է, այլ ռուսական դաշնային TV-ների վարքագծի, որ 3 օր ուշացումով անդրադարձան սարսափելի ոճրագործությանը։ Թիվը խորհրդանշական է. ճիշտ 3 օր ուշացավ սովետական զորքը, երբ 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը սպանում, խոշտանգում, բռնաբարում էր իր
Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց
«Ազատություն» ռադիոկայան. Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական
ՌԴ նախագահի խոսնակը խախտել է ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագիրը
«ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագրի 5-րդ կետի պահանջին»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե Գյումրիի հրեշավոր սպանության գործով դատավարությունը կատարվելու է ՀՀ, թե՞ ՌԴ օրենսդրությամբ, և գյումրեցիները սպասում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս հարցով դիմի
Վիճաբանության ժամանակ հարվածել է ծանոթուհու դեմքին
Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ տուժողը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ
Էրդողանի կառավարությունից «ֆուտբոլային» դիվանագիտության երկրորդ խաղակես չարժե ակնկալել
Հայ-թուրքական նամակագրություններ` իրական կարգավորման գործընթացի փոխարեն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններում ապրիլի 24-ից արդեն երեք ամիս առաջ կարելի է արձանագրել, որ կարգավորման հնարավորությունը գրեթե բացառված է: Էրդողանի իշխանությունից ակնկալել որեւէ նշանակալի քայլ` ուղղված հայկական կողմի նախաձեռնություններին ընդառաջ, միամտություն է թվում: Սա անսպասելի մարտավարություն չէ: Հայաստանի իշխանությունները կրկին փորձեցին իրավիճակ փոխել Ցեղասպանության 100-ամյակից առաջ, սակայն ոչինչ չստացվեց: Անցյալ տարի
Եթե Ռուսաստանն իրեն հիմարի պես պահի, Գյումրու ողբերգությունը հայերին և ռուսներին կկռվեցնի. Սերգեյ Արուտյունով. Дождь
Հայերը ռուսներին, ռուս մշակույթին և ռուս ժողովրդին սիրով են վերաբերվում, կարծում է ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Արուտյունովը՝ նշելով, որ հայերի առնվազն 97%-ը այդպիսի վերաբերմունք ունի ռուսների հանդեպ: Պատասխանելով «Դոժդ»-ի հարցին, թե արդյոք Գյումրու ողբերգությունը, երբ ռուս զինվոր Վալերի Պերմյակովը մեղադրվում է հայ ընտանիքի 7 անդամների սպանության մեջ, կարող է փոխել
Գյումրեցիները մեծ դժվարությամբ բաժանվեցին գազանաբար սպանված փոքրիկից (Տեսանյութ)
Փոքրիկին տեղափոխելուց հետո մնացին նրա խաղալիքները:
«Ինչպե՞ս է Պերմյակովը հասել թուրքական սահման, դա քայլելու ճանապարհ չէր»
«Ոճրագործությունը կատարելուց հետո ինչո՞ւ համամասնական պատժամիջոցներ չեն կիրառվում, ինչո՞ւ այդ զինվորը չի հանձնվել Հայաստանին, ինչպե՞ս է նա հասել թուրքական սահման, բոլորս գիտենք` դա քայլելու ճանապարհ չէ», -Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների սպանությանն անդրադառնալով` այս հարցերն է առաջ քաշում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա խոսքով, սպանության գործով իրավապահ մարմինների հաշվետվությունը հասարակությանը թափանցիկ չէ,
Կրիշտիանու Ռոնալդուի նոր ընկերուհին ուկրաինուհի՞ է
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ռուս մոդել Իրինա Շեյկի հետ կապերը խզելուց հետո նոր ընկերուհի է գտել: Պորտուգալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի նոր ընկերուհին ուկրաինացի մոդել Յարա Խմիդանն է (նկարում), որն ապրում է Նյու-Յորքում: Տեղեկություններ կան նաեւ, որ նրանց միասին արդեն տեսել են: Լրատվամիջոցները Ռոնալդուի նոր ընկերուհիների ցուցակում տեսնում
Կին ամբաստանյալին արդարացրել են
Տուժողը նշել էր, որ ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից իր հեռախոսը վերցնելու պահին ունեցել է եւս երկու հեռախոս: Գոհար Եսայանի կողմից ինքնիրավչություն կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ա. Սարգսյանի 2014թ. փետրվարի 15-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալի պաշտպանության համար դատաքննության փուլում՝
Վախթանգ Հարությունյան. «Ամեն մեկն իր ժուժկալությամբ թող մի բան անի այս երկրի համար»
Բարդերը դեմ են վշտի հաշվին տոկոսներ հավաքելուն
Գյումրիի սպանությունը քննող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեներից, նաեւ քրեագետներ
Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:
Նախկին վարչապետի դստեր եւ խնամու դեմ վերաքննիչ բողոք է բերվել
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը՝ Նարինե Սարգսյանն ու խնամին՝ Հրանտ Սուվարյանն անցյալ տարի դիմել էին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Լեմբերիկ Խաչատրյանի, նրա կնոջ՝ Սուսաննա Դավթյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի: Դատարանը նոյեմբերի 28-ին բավարարել էր պատվի, արժանապատվության եւ օրաթերթում տպագրված տեղեկությունները հերքելու, փոխհատուցման պահանջի մասին հայցը: Պատասխանողները
Վյաչեսլավ Ֆետիսովը դոպինգի դեմ պայքարի գործնական առաջարկ է արել
Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, լեգենդար հոկեիստ Վյաչեսլավ Ֆետիսովը առաջարկում է դոպինգ օգտագործած մարզիկներից ետ վերցնել բոլոր պարգեւները, խրախուսական մրցանակները, ընդհուպ մինչեւ բնակարաններն ու մեքենաները: «Մարդիկ գիտեն, որ կարող են իրենցից ետ վերցնել մեդալները, ինչը հարված է նրանց հեղինակությանը: Բայց, միեւնույն է, օգտագործում են: Հավանաբար, հարկավոր է այդպիսիներին ստիպել պարգեւավճարները, այդ թվում՝ բնակարաններն ու մեքենաներն էլ վերադարձնել»,
Գյումրու ողբերգության դատավարությունը կանցնի առավելագույնս բաց. Սերգեյ Լավրով. РИА Новости
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Գյումրու ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դեմ դատը առավելագույնս բաց կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հաստատում ենք, որ դատավարությունը տեղի կունենա Հայաստանի տարածքում, այն առավելագույնս բաց կլինի, համատեղ: Ես վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվ և համարժեք վճիռը արագ կարձակի, համապատասխան
Վովա Վարտանով. «Ռուսն աչքիս լույսը չի, բայց 102-րդ ռազմաբազայի հեռանալը պահանջելը դավաճանություն է» (Տեսանյութ)
Հայկական կողմի պատասխանն ադրբեջանցիներին` համարժեք չէ
Իրավաբաններ. «ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների համակարգող մարմինը որևէ իրավական ուժ չունի»
«Դա միջազգային պայմանագրով չնախատեսված մարմին է: Այդ մարմինը որևէ իրավասություն օրենքի շրջանակներում չունի: Այն իրավական ուժ չի կարող ունենալ, դա երկու կողմերի բարի կամքի դրսևորման նման բան է, որի ստեղծման անհրաժեշտություն չկա»,-Aravot.am-ի հարցին` իրավական ուժ ունի՞ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախաձեռնությամբ Գյումրիի գործով ստեղծված համակարգող մարմինը, այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հետաքրքրվեցինք` միջազգային
«Հայաստանյան շոու-բիզնեսում չարություն կա»
Forpostart prodaction ընկերության հիմնադիր Զառա Մխեյանը՝ որակյալ եւ անորակ երաժշտության ու Իրինա Ալեգրովայի համերգի մասին Սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան մարտի 6-ին հանդես կգա Երեւանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչն է Forpostart prodaction ընկերությունն՝ ի դեմս հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանի (լուսանկարում): «Առավոտը» Զառա Մխեյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հայտնի երգչուհին որոշեց կրկին համերգ ունենալ, այն
Ադրբեջանագետ. ‹‹Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը ձեռնտու է Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին››
Գրիգորի Այվազյանի խոսքով` Ադրբեջանը լիարժեք օգտվում է այս իրավիճակից
Գյումրին հրաժեշտ տվեց փոքրիկ Սերյոժային (Տեսանյութ)
Հազարավոր գյումրեցիներ եկել էին Սուրբ Նշան եկեղեցի՝ Ավետիսյանների գազանաբար սպանված ընտանիքի 7-րդ անդամին հրաժեշտ տալու: Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը եկել էին մասնակցելու Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դահիճին պետք է պատժել մարդկային ամենադաժան օրենքներով: Արման Սահակյանն էլ համոզմունք հայտնեց, որ վերջինս պիտի պատժվի միմիայն


















































