Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուի նոր ընկերուհին ուկրաինուհի՞ է

Հունվար 21,2015 15:05

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ռուս մոդել Իրինա Շեյկի հետ կապերը խզելուց հետո նոր ընկերուհի է գտել:

Պորտուգալական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի նոր ընկերուհին ուկրաինացի մոդել Յարա Խմիդանն է (նկարում), որն ապրում է Նյու-Յորքում: Տեղեկություններ կան նաեւ, որ նրանց միասին արդեն տեսել են:

Լրատվամիջոցները Ռոնալդուի նոր ընկերուհիների ցուցակում տեսնում են նաեւ «Ռեալ» ակումբի հեռուստաընկերության հաղորդավարուհի Լյուսիա Վիլլալոնին, մոդել եւ քաղաքական գործիչ Նիկոլ Մինետտիին, դերասանուհի եւ հաղորդավար Ռիտա Պերեյրային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ manners.nl-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031