Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարտանով. «Ռուսն աչքիս լույսը չի, բայց 102-րդ ռազմաբազայի հեռանալը պահանջելը դավաճանություն է» (Տեսանյութ)

Հունվար 21,2015 14:07

Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարտանովը համոզված է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան չպետք է լքի Հայաստանը, ինչպես որ այսօր պահանջում են մեր երկրի մի շարք քաղաքացիներ` նկատի ունենալով հունվարի 12-ին այդ ռազմաբազայից փախուստի դիմած ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը:

«Ռուսը աչքիս լույսը չէ, բայց 102-րդ ռազմաբազայի հեռանալը պահանջելը, մեղմ ասած, դավաճանություն է, որովհետեւ մենք զորակոչը չենք կարողանում ապահովել, իսկ մենք սահմանի հսկայական ծավալ պետք է թուրքերի` օսմանլուների հետ սկսենք պաշտպանել:

Մենք նորմալ տեխնիկա չունենք նույնիսկ, ինչ-որ տեղ մեր աղքատությունից, ինչ-որ տեղ մեր ղեկավարության ոչ հեռատես քաղաքականության պատճառով: Մեզ մոտ եղած զենքի զգալի մասն այդքան էլ արդիական չէ ու այդ զենքը, որով պաշտպանում են իրենց, այդ զենքն էլ պատրաստվում ենք հեռացնե՞լ»:

Վովա Վարտանովի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Հրամանատարն, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած ադրբեջանական կողմի դիվերսիաներին, վստահեցրեց, որ «մեր զինվորականները շատ նորմալ  պոստերը պահում են», սակայն Վովա Վարտանովը կարծում է, որ հայկական կողմի պատասխանը համարժեք չէ. «Մենք պիտի ականային պատերազմ սկսենք նրանց դեմ, պետք է մեծագույն ճնշում գործադրենք հայ-ադրբեջանական սահմանի վրա, որպեսզի նրանց գյուղերի բնակիչները լքեն բնակավայրերը: Այդպիսի պատասխան հարվածներին ադրբեջանցին չի կարող պատասխանել, քանի որ Ղարաբաղը չունի սահմանամերձ գյուղեր եւ Ադրբեջանը ստիպված կլինի խփել Հայաստանի սահմաններին, բայց չի կարող, քանի որ միջազգային պայմանագրերով պարտավորություններ ունի: ԼՂՀ-ն ճանաչված չէ որպես պետություն, եւ ոչ ոք, ոչ մի բան չի կարող նրան ասել»:
Վովա Վարտանովը վստահեցրեց, որ  ադրբեջանական բանակի հետախուզությունն այնքան էլ լավ պատրաստված չէ:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի օրերս ռուսաստանյան լրատվամիջոցներով հրապարակված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է իր տարածքում ադրբեջանցի սպաների պատրաստել, Վովա Վարտանովն ասաց. «Երեւի դա նրանց մոտ փոխադարձ է, երեւի ռուսը պետք է գա թուրքի մոտ ծեծվել սովորի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031