Օրվա լրահոսը

Յուրգեն Կլոպն ու Մասսիմիլիանո Ալլեգրին հավատում են իրենց թիմերի հաղթանակին

Այսօր ուշ գիշեր Թուրինում կայանալիք ՉԼ 1/8 եզրափակչի «Յուվենտուս»- «Բորուսիա» հանդիպումից առաջ երկու թիմերի գլխավոր մարզիչները խոսել են իրենց սպասելիքների մսին: Յուրգեն Կլոպ: «Բորուսիա», դորտմունդ. «Յուվենտուսը» շատ փորձառու թիմ է եւ երկու կողմերի համար էլ շատ դժվար է լինելու: Իտալիայում տակտիկային մեծ ուշադրություն են դարձնում, բայց մենք էլ որոշ բաներ հասկանում ենք: Մեր թիմում գլխավոր

Վանաձորի ավագանու նիստը շարունակվեց դռնփակ

Այսօր կայացած Վանաձորի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ավագանուն առաջարկեց ավագանու 4-5 անդամներից կազմել հանձնաժողով, ամեն ամիս կազմակերպվող բնակիչների ընդունելությանը մասնակցելու և նրանց խնդիրներով քաղաքապետարանի հետ միասին զբաղվելու համար: Առաջարկն արժանացավ նաև ավագանու անդամների հավանությանը: Քաղաքապետը հանձնարարեց հանձնաժողովը ստեղծել  առաջիկա տասն օրեր ընթացքում: Նիստի օրակարգ մտցված էր 14 հարց, որոնց մասին ընդունվեցին որոշումներ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Թեհրանում

Փետրվարի 22-ին Թեհրանում` Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի Հայոց Թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ համերգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Համերգից առաջ ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Խուան Կառլոս Օխեդան, ով իր խոսքում մասնավորապես

Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ հաշվետու տարում արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ ՀՀ  համախառն ներքին արդյունքի մեջ: Նախորդ

1,5 միլիարդ դրամ փոխհատուցում` «Գազպրոմ Արմենիային»

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիային» կփոխանցի 1,5 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: 1,5 միլիարդը ընկերությանը տրվում է որպես փոխհատուցում: Կառավարության կայքէջում գրված է` «էներգետիկայի եւ բնական պաշարների նախա­րարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապա­հովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է մի շարք զորամասերում

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է

Ռուզաննա Մուրադյան. «Քաղաքական բարձր ամբիոնը հակադաստիարակչական գործընթացներին ծառայեցնելը, ժողովրդին մոլորեցնելը ևս ճգնաժամ է»

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի փետրվարի 24-ի ելույթը  ԱԺ հայտարարությունների ժամին Կառավարման ճգնաժամ, ասել է, թե անընդունակություն կառավարման վերաբերյալ որոշումների կայացման, մինչդեռ տարբեր ոլորտների բազմաթիվ ձեռքբերումները խոսում են նրա մասին, որ չկա ճգնաժամ, կա երկրի բնականոն զարգացման ընթացք, կան  չլուծված խնդիրներ և խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Չնայած ինչ-որ իմաստով համաձայն եմ, քանի դեռ Հայաստանում քաղաքական պայքարը

Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին. քաղաքագետի կանխատեսումները

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները ԲՀԿ-ի շուրջ, մի՞թե պատգամավորներն ու շարքային ԲՀԿ-ականները, հերթով լքելով այս կուսակցությունը, կհանգեցնեն նրան, որ այն լուծարվի: Քաղաքագետի մեկնաբանմամբ, այս կուսակցության կազմաքանդման ծրագիրը կկատարվի ճիշտ այնպես, ինչպես մատնանշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց իր ծրագիրը Գագիկ Ծառուկյանի պահով: Այսինքն` ինքը խնդիր

Արտակ Զաքարյան. «Եթե Խոջալուի դեպքերի համար պատասխանատուներ եք փնտրում, ապա փնտրեք նրանց Ադրբեջանում»

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը ՀՀ ԱԺ հայտարարությունների ժամին Ադրբեջանական ծախսատար քարոզչամեքենան աշխարհի տարբեր կողմերում շարունակում է կեղծարարության իր շքերթը, որն այս օրերին նվիրվում է այսպես կոչված Խոջալուի, իսկ իրականում Աղդամի իրադարձություններին: Ինչ էր տեղի ունեցել: 1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող Աղդամի իրադարձությունները,

Դպրոցներում նույնպես զգում են բարեփոխումների անհրաժեշտությունը

Հայաստանի դպրոցներում առկա առաջնային խնդիրներից է դպրոցների ֆինանսավորման համար մշակված մեխանիզմի կիրառման արդյունավետության բարձրացումը: Հայաստանում դպրոցների ֆինանսավորումը կատարվում է ոչ թե մեկ աշակերտի համար հստակ սահմանված գումարի չափով, այլ պետական բյուջեից գումար է նախատեսվում դպրոցներում կրթության կազմակերպման համար, այդ գումարը բաժանվում է Հանրապետությունում սովորող աշակերտների թվի վրա և այս սկզբունքով սահմանվում է մեկ աշակերտի համար

Հովհարային անջատումներ, 90-ական թվականներ. Ռոբերտ Նազարյանը խոստովանում է, որ ՀԷՑ-ը ծանր վիճակի մեջ է

«Այո, այսօր ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հարցերով: Առաջինը՝ նրանք վերցրել են  ժամանակին վարկեր կարճաժամկետ, որոնք, մեր լեզվով ասած՝ լավ վարկեր չեն եղել: Դրանց սպասարկման հետ կապված խնդիրներ կան: Բացի դրանից կա նաեւ մեր՝ հանձնաժողովի մեղքը: 2012-2013-ին եւ 2013-14-ին մեր էլեկտրաէներգիայի արտադրության բալանսը, երբ կանխատեսումներ էինք անում եւ սակագների հաշվարկման հիմքում

Այս տարի կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին արձանագրվել է կարմրուկի 13 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են եղել Ռուսաստանից ժամանած հիվանդ անձի հետ: Արձանագրված 13 դեպքից 12-ը հաստատվել է լաբորատոր հետազոտությամբ, իսկ 1-ը` համաճարակաբանական կապով: Ժամանակին իրականացված հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ` կարմրուկի տեղական դեպքեր չեն արձանագրվել: 2015թ. հունվար-փետրվարին Հայաստանում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել: Վերջերս աշխարհի մի շարք

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը հավատարմագրման նամակ հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնեց, որ ներկայացուցիչը կնպաստի Հայաստանի կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության խորացմանը, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Պասկալ

«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է արդյունավետ համագործակցություն»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի պաշտոնակատար տիկին Սյուզան Ֆրիցին և  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն տիկին Կարեն Հիլիարդին: Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել երկարատև և արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև նախարարը հիմնական ուղղություններով ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում  վերջին տարիներին իրականացված բարեփոխումները: Արտեմ Ասատրյանը կարևորել

Հերթական առողջապահական ծրագիրն է կայացել Կոտայքի մարզի Բջնի համայնքում

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի գյուղական համայնքներում կազմակերպվում են առողջապահական բարեգործական ծրագրեր, որի շրջանակներում ինչպես մարզի խոշոր առողջապահական ընկերությունների առաջատար բժիշկ-մասնագետների կողմից գյուղական համայնքներում կազմակերպվում են ազգաբնակչության անվճար հետազոտություններ: Հերթական առողջապահական ծրագիրը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Բջնի համայնքում: Մարզի առաջատար բժիշկները «Բջնիի ԲԱ» ՓԲԸ-ում, համայնքի ընդհանուր բնակչության շրջանում, իրականացրել են աչքի, կրծքագեղձի

Լեւոն Մարտիրոսյանը ԲՀԿ-ի նոր ղեկավարի հավակնորդ գիտի. «Իքիբիր էին գցել, ուզում էին դուշեշ խաղային»

Ասում են՝ մարդիկ հիասթափված են, հանրությունն է հիասթափված, քաղաքական ուժերը եւ այլն: Ես էլ ասում եմ, որ իզուր տեղը թող չոգեւորվեին , որ հիմա էլ չհիասթափվեին»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն այսպես անդրադարձավ քաղաքական դաշտում առկա ճգնաժամին՝ կապված ԲՀԿ-ՀՀԿ խնդրի հետ: Ինքը՝ Լեւոն Մարտիրոսյանը ստեղծված իրավիճակում դրական տարրեր է տեսնում. դաշտը

Պետրոս Մակեյան. «Ինչքան Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այնքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը»

Պետրոս Մակեյանի կարծիքով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը առաջնորդների պատճառով չսկսված տապալվեց առ

Էդուարդ Շարմազանով. «Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ԼՂ կարգավորման գործընթացում»

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն, անշուշտ, կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կոչ են արել իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները

Փարիզում ավարտվել է Ուկրաինաում իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ «Վզգլյադ» թերթի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կրկին Մինսկում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների իրականացման կոչ են անում: «Կոչ ենք անում բոլոր կողմերին ԵԱՀԿ-ի համար բոլոր տարածքներ մուտք ապահովել, համագործակցել

Մարգարիտ Եսայան. «Հայաստանը տարածաշրջանում մնացած միակ կամուրջն է, որի հետ լուրջ հույսեր են կապում Արեւմուտքն ու Արեւելքը»

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը Ճգնաժամի հարցը դարձրինք քննարկման թեմա եւ քննարկումը նախաձեռնողները հայտնվեցին ճգնաժամի մեջ, ցավոք, երբ խոսում ես ինչ-որ հարցերի շուրջ եւ կանխավ մտածում ես թե դու անսխալական ես, ինքդ ես ընկնում ծուղակը,վերամբարձ եւ պաթետիկ տոնայնությունը երբեք ճիշտ լինելու երաշխիք չի տվել: Այստեղ նշվեց, որ Հայաստանը որպես պետություն դուրս է մնում աշխարհաքաղաքական զարգացումներից:

Գագիկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ապօրինությունների մասին է խոսում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Մարտի 1-ի գործին եւ ուշագրավ է, որ այդ գործի շրջանակներում ՀԱԿ-ը նորից սկսեց շոշափել Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցը: Գագիկ Ջհանգիրյանն  ասաց, որ Մարտի 1-ի ոճրագործության 7-րդ տարին է լրանում, բայց ոչ մարդասպաններն են պատժված, ոչ այդ սպանդի կազմակերպիչները: ՀՔԾ պետն է փոխվել, ոստիկանապետն է փոխվել

Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելության ցանկում ներառվել է նաև իրավաբանական վարչությունը

Փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր վարչությունների պետերի կողմից քաղաքապետարանում անցկացվող քաղաքացիների ընդունելության ցանկում ներառել նաև իրավաբանական վարչությունը և հանրությանը իրազեկել ընդունելության օրերի ու ժամերի մասին: Ըստ այդմ, կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի այսուհետ, ի թիվս այլ վարչությունների, յուրաքանչյուր ուրբաթ օր, ժամը 16:00-ից -18:00-ն ընկած

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի և քննարկումների մեջ կմտնի: Սա իսկապես արժեք ու նվաճում է, որը մենք պետք է կարողանանք պահպանել: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք այս հնարավորությունը մենք լիարժե՞ք ենք օգտագործում: Իմ կարծիքով, ո′չ: Այո′, քաղաքական խնդիրները, սոցիալական հիմնահարցերը, Հայաստանի

PR  մասնագետը երեւանյան «սեւ ուրբաթի» մասին. «Դա իշխանություններին ուղղված միտինգ չէր, որ  վերահսկեին»

PR  մասնագետ Հայկ Կիրակոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փետրվարի 20-ին Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում կայացած խառնաշփոթին, որին նախորդել էր 1000 դրամանոց էլեկտրատեխնիկա գնելու մասին գովազդը, նշեց. «Հայաստանում կրկես, որպես էդպիսին, չունենք, եւ Ազգային ժողովի կամ նման իրադարձությունների միջոցով փորձ է արվում այդ բացը լրացնել: Բայց ցավոք սրտի, եթե  Ազգային ժողովի պարագայում կարելի է նման բան

Արմեն Ռուստամյանը՝ ԲՀԿ-ՀՀԿ խնդիրների մասին. «Եթե չարիքն եք ուզում վերացնել, չարիքը ծնողին գտեք»

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորի դեպքերին: Նրա խոսքերով՝ «Հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում տեղի ունեցած խայտառակ միջադեպը, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամները դաժան ծեծի ենթարկվեցին՝ ծանրագույն հարված էր ԼՂՀ պետականությանը: Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտ՝ քննարկելու այդ հարցը: Իմ դիրքորոշումը եղել է միանշանակ՝ ծեծի ենթարկած անձինք ԼՂՀ օրենսդրությամբ պետք

Շենքերը ջերմամեկուսացնում են, որ գազի ու լույսի վարձերի տակից դուրս գան (Տեսանյութ) 

Բանկերը համատիրությունների հետ աշխատելու պրակտիկա չունեն

Catholic Herald Անգլիական Լրաբերը Հայոց Ցեղասպանութեան Մասին. yerakouyn.com

Կաթողիկէ հոգեւորական, բարոյական աստուածաբանութեան դոկտոր Ալեքսանդր Լիւսի-Սմիթ լոնտոնեան Catholic Herald (Կաթողիկէ լրաբեր) պարբերականին մէջ անդրադարձած է Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին եւ ոգեկոչման կարեւորութեան: Կաթողիկէ հոգեւորականը կը գրէ. «Ծիսական առումով փետրուարի սկիզբը լաւ ժամանակ է: Սուրբ Ծնունդէն 40 օր անց՝ երկուշաբթի, մենք տօնեցինք Տեառնընդառաջը, ուր կ’օրհնուին մոմերը, իսկ երեշաբթի՝ սուրբ Վլասի տօնը, երբ կոկորդները կ՛օրնուին: Սուրբ Վլաս

Մադրիդում տեղի է ունեցել Եվրոպայի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարական (EHMB) վեցերորդ հանդիպումը

Ս.թ. փետրվարի 24-ին Մադրիդում տեղի է ունեցել Եվրոպայի շրջակա միջավայրի և առողջապահության նախարարական (EHMB) վեցերորդ հանդիպումը։ Քննարկվել են բնապահպանության, կլիմայի փոփոխության, գլոբալ առողջապահական ոլորտի խնդիրներ։ Նիստը համանախագահել են Իսպանիայի թագավորության առողջապահության, հանրային ծառայությունների և հավասարության նախարար Ալֆոնսո Ալոնսոն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ ՀՀ բնապահպանության նախարարություն

Պուտինը չի հավատում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի հավանականությանը. Metronews.ru

Ուկրաինայի դեմ պատերազմը քիչ հավանական է: Այս մասին, ըստ Metronews.ru-ի, լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մի օր կարթնանանք՝ իմանալով, որ պատերազմ է սկսել, Պուտինը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այդպիսի կործանարար սցենար դժվար թե հնարավոր լինի, եւ հույս ունեմ, որ դրան երբեք չի

Մեխակ Գաբրիելյան. «Արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են արտոնյալ պայմաններ»

Մեխակ Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը դա չի իրականացնում: «Երկրի քաղաքական կայունությունը ամենամեծ գործոնն է, որը պետք է տնտեսության զարգացմանը նպաստի»,- փետրվարի 24-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը: Նա նշեց, որ Սովետական Միությունում Հայաստանը իր գիտաարտադրական ներուժով առաջին երեք տեղերից մեկն էր զբաղեցնում. «Այդ տարիները ցույց

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031