Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Թեհրանում

Փետրվար 24,2015 19:50

Փետրվարի 22-ին Թեհրանում` Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի Հայոց Թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ և Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ համերգ` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Համերգից առաջ ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Խուան Կառլոս Օխեդան, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Ուրուգվայի ողջ ժողովուրդը համոզված է, որ Հայոց ցեղասպանության հիշատակմամբ և դատապարտմամբ կարելի է կանխել հետագա հնարավոր ցեղասպանությունները: Ցավոք, դեռ աշխարհը շարունակում է ականատեսը լինել մարդկության դեմ շարունակվող վայրագությունների: Ուրուգվայը համոզված է, որ երկխոսությունը և մարդկանց միջև շփումները կկանխեն կրոնական և ազգամիջյան ընդհարումները»:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին կարճամետրաժ ֆիլմ, որից հետո լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի մեղեդիները, իսկ «Մաշտոց» երգչախումբը կատարեց օպերային արիաներ, ժողովրդական, դասական և հոգևոր երգեր:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728