Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը հավատարմագրման նամակ հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվար 24,2015 18:46

Փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոյին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս հայտնեց, որ ներկայացուցիչը կնպաստի Հայաստանի կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության խորացմանը, համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Պասկալ Միշոն վստահեցրեց, որ կանի առավելագույնը՝ ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար։

Զրույցի ընթացքում քննարկվեցին Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հարցերը, անդրադարձ արվեց իրականացվող ծրագրերին և հեռանկարային նախագծերին:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728