Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում նույնպես զգում են բարեփոխումների անհրաժեշտությունը

Փետրվար 24,2015 19:07

Հայաստանի դպրոցներում առկա առաջնային խնդիրներից է դպրոցների ֆինանսավորման համար մշակված մեխանիզմի կիրառման արդյունավետության բարձրացումը: Հայաստանում դպրոցների ֆինանսավորումը կատարվում է ոչ թե մեկ աշակերտի համար հստակ սահմանված գումարի չափով, այլ պետական բյուջեից գումար է նախատեսվում դպրոցներում կրթության կազմակերպման համար, այդ գումարը բաժանվում է Հանրապետությունում սովորող աշակերտների թվի վրա և այս սկզբունքով սահմանվում է մեկ աշակերտի համար նախատեսված տարեկան գումարի ինչ-որ չափ, որը տրամադրվում է կրթություն կազմակերպելու համար:

Այս խնդրի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնվեց Բաց հասարակության հիմնադրամների ֆինանսավորմամբ, Վանաձորում իրականացվող «Ժողովրդավարական կառավարում Վանաձորի ավագ դպրոցներում» ծրագրի կլոր-սեղան քննարկման ժամանակ:

Խնդրի մասին առաջարկեցին խոսել Վանաձորի ավագ դպրոցների տնօրինության ներկայացուցիչները, ովքեր նշում են, որ ամեն տարի դպրոցներին մեկ աշակերտի համար տրամադրվող գումարի չափը լինում է տարբեր և անհրաժեշտ է մեկ աշակերտի կրթության համար նախատեսվող գումարի հստակ չափ սահմանել, կրթության ավելի արդյունավետ կազմակերպման համար :

Այս խնդրի վերաբերյալ մասնագետների կատարած ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ դպրոցների ֆինանսավորման սկզբունքը պետք է փոխվի, քանի որ ըստ սովորողների թվի դպրոցների ֆինանսավորումը նպատակ է հետապնդում` բարձրացնել ծախսերի նպատակայնությունը, բարելավել կրթության որակը և բարձրացնել ուսուցման արդյունավետությունը: Սակայն վերջին տարիներին Հանրապետությունում նվազում է աշակերտների թիվը և դպրոցները այդ թվում` նաև ավագ դպրոցները չունենալով աշակերտների մեծ թիվ հայտնվում են դժվարին իրավիճակում:

Իսկ դպրոցների ֆինանսավորման ներկայիս մեխանիզմն արդյունավետ էր այն դեպքում, երբ դպրոցներում կային մեծ թվով աշակերտներ: Դպրոցների ֆինանսավորման համակարգում առաջընթաց կարող է համարվել անցումը ծրագրային բյուջետավորման քաղաքականությանը, որը դպրոցներում կրթության ավելի արդյունավետ իրականացման հնարավորություն կտա:

Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728