Լրահոս
Օրվա լրահոսը

1,5 միլիարդ դրամ փոխհատուցում` «Գազպրոմ Արմենիային»

Փետրվար 24,2015 19:33

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիային» կփոխանցի 1,5 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: 1,5 միլիարդը ընկերությանը տրվում է որպես փոխհատուցում:

Կառավարության կայքէջում գրված է` «էներգետիկայի եւ բնական պաշարների նախա­րարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապա­հովել նախարարության համակարգի պետական ընկերությունների` նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած ու չբաշխված շահույթների հաշվին 1,512,653,520 դրամ գումարի վճարումը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թվականի հուլիսի 7-ից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝  հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը»:

Հիշեցնենք, որ կառավարության որոշումով սահմանվել է անապահով ընտանիքների սպառած բնական գազի համար վճարների մասնակի փոխհատուցում, այսինքն` նշված ժամանակահատվածի համար անապահով ընտանիքների սպառած գազի վճարումները գանձել նվազեցված գնով: 1000 խոր. մետրի համար սահմանված 156 հազար դրամի փոխարեն, անապահով ընտանիքներից գանձվել է 100 հազար դրամ, իսկ  56 հազար դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով՝ 450 խոր. մետր գազի համար) «Գազպրոմ Արմենիային» փոխհատուցում է կառավարությունը: Եւ ըստ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած տվյալների, այդ տարբերության գումարը կազմում է 1,5 միլիարդ դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728