Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանու նիստը շարունակվեց դռնփակ

Փետրվար 24,2015 19:55

Այսօր կայացած Վանաձորի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ավագանուն առաջարկեց ավագանու 4-5 անդամներից կազմել հանձնաժողով, ամեն ամիս կազմակերպվող բնակիչների ընդունելությանը մասնակցելու և նրանց խնդիրներով քաղաքապետարանի հետ միասին զբաղվելու համար: Առաջարկն արժանացավ նաև ավագանու անդամների հավանությանը: Քաղաքապետը հանձնարարեց հանձնաժողովը ստեղծել  առաջիկա տասն օրեր ընթացքում:

Նիստի օրակարգ մտցված էր 14 հարց, որոնց մասին ընդունվեցին որոշումներ: Իսկ որպես տասնհինգերորդ հարց նշված էր «Այլ հարցեր»: Այլ հարցերի մասով չկային որոշումների նախագծեր: Հարց քննարկվեց Վանաձորի պատմությանը նվիրված գիրք հրատարակելու համար գրքի հեղինակին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին: Խոսքը գնում էր մոտ մեկ միլիոն դրամի մասին: Քաղաքապետի առաջարկությամբ ավագանին որոշեց հարցը քննարկել դռնփակ: Նիստը շարունակվեց դռնփակ`առանց նիստին ներկա բնակիչների և լրագրողների: Նիստի ավարտից հետո տեղեկացանք, որ նիստի օրակարգում նախագիծ չունեցող հարցի մասով որոշում է կայացվել և գրքի հեղինակին տրամադրվելու է հինգ հարյուր հազար դրամ:

Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728